Tag Archives: Ֆեդերիկո Գարսիա Լորկա

Աղջկա ականջին (via Ֆեդերիկո Գարսիա Լորկա):Ճ

Ես չուզեցի, քեզ չուզեցի ասել  ոչինչ: Ես տեսա քո աչքերի մեջ հովի, ոսկու ու ծիծաղի երկու խենթ ծառ, որ կորցրել էին իրենց: Եվ  չուզեցի, քեզ  չուզեցի ասել ոչինչ: Ֆ.Գ. Լորկա

Ու նորից Գարսիա Լորկա

Ոչ դու, ոչ էլ ես չենք ուզում արդեն հանդիպել իրար: Դու…արդեն գիտես, թե ինչի համար: Այնքան անդարձ եմ  սիրել ես նրան: Դու առաջ գնա քո նույն կածանով: Իմ ձեռնափերին

Վախենում եմ այս հրաշքը կորցնել…

Վախենում եմ այս հրաշքը կորցնել, որ շողում է քո աչքերում, ձայնիդ մեջ, երբ գիշերով իմ աչքերն է պարուրում շնչառությանդ միայնակ վարդը պերճ: Իմ բախտն այս է` գամված լինել այս ափին, անճյուղ մի ծառ, ու ինչ զգում եմ էլի, այն է, որ չունեմ միջուկ մի փափուկ, ուր որդերն իմ համբերության պահեի: Ու թե գանձն ես դու, [...]

Օրորոցային

մեռած Մերսեդեսին Քնել ես արդեն-գրկած ցավը քո: Ու դեռ ափին է փայտե նավը քո: *** Արքայադուստր ճերմակ անհայտի, քնիր, դու քնիր գիշերում մթին: *** Ձյունի մարմին է ու երկիր ձյունի, քնիր, որ լույսը բացվի, դու քնիր: *** Գնում ես` քնած փայտե նավակում, և նավդ ափին-մշուշ է ու քուն: Ֆեդերիկո Գարսիա Լորկա

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 50 other followers