Tag Archives: քամի

Քամիներ

Քամիներն անզոր են փոշիացնել այն ամենն, ինչ  ինձ է պատկանում: Ես սովորել եմ  կառչել  իմ ունեցածից  այնպես, ինչպես աշնան չորացած տերևն է կառչում ծառից: Բայց ձմեռը  գալիս է, ու չորացած տերևներն անպայման պոկվում  են ծառից ու քշվում  շա~տ հեռու: * * * Քամիներն  ամենազոր են , կարող են պոկել ու տանել ինձանից այն ամենն, ինչ [...]

Տոթ է…

Քո սենյակում տոթ է, խեղդվելու չափ տոթ: Դրսում փոթորիկ է, իսկ քո պատուհանից այն կողմ մի փոքրիկ զեփյուռ էլ  չի խաղում: Քո սենյակի իրերը  հանգիստ շպրտված են այս ու այն կողմ, քո թղթերը ցրված են ոտքերիդ տակ, որովհետև քամի չկա , որ դու վախենաս իրերիդ համար….Տոթ է այնքան, որ պատուհանիցդ կախված թափանցիկ վարագույրն անգամ չի [...]

Մի թեթև…

Մի թեթև  անձրև, մի թեթև մրսածություն  ու ոչ այնքան թեթև  մի թղթե վերմակ,  որ գուցե և չթրջվի անձրևի ծանր կաթիլներից, այլ պուտ-պուտ իր նախշերով թափանցի իմ մարմնի վրայից…. Մի թեթև  քամի, մի գավաթ տաք թեյ,  ու ես կձևացնեմ,  որ իմ թղթե  վերմակի տակից  պուտ-պուտ  թափանցում են  իմ ու  քո մարմինները… Մի թեթև արև,  մի թեթև [...]

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 50 other followers