Tag Archives: միայնություն

Այսօր աշունն եմ ուզում վայելել…

Աշուն է, ու ես մտածում եմ չթրջվելու մասին… Տաք թեյ եմ ուզում: Չէ, ավելի լավ է տաք շոկոլադ լինի` իմ սիրած կոնֆետներով: Մեկ էլ` մի քիչ անձրև թող գա, բայց միայն իմ պատուհանից դուրս: Այսօր «չոր» եմ ուզում մնալ…Այսօր աշունն եմ ուզում վայելել`պատշգամբին նստած կամ կանգնած, պատուհանին հենված կամ պատուհանից դուրս նայելիս, մի բաժակ տաք [...]

Միայնություն

Միայնությունից երկինքը ճեղքվեց հազար մասի, ու անձրևները սկսեցին թափվել ուղիղ մեր գլխին: Լուսինը պոկվեց ու ընկավ ձեռքերիս մեջ: Մի լավ սառեցրեց ինձ, հետո դանդա~ղ գլորվեց դեպի քեզ, որ լուսավորի քո աննպատակ ուղին: Աստղերն էլ խամրեցին, ամպերն էլ  ցրվեցին, ու երկինքը մնաց դափ-դատարկ: Իսկ մերկ երկինքը ոչ ոքի պետք չէ:

Նա սիրում էր…

Նա սիրում էր առավոտյան տաք սև սուրճ խմել մի կտոր սպիտակ շոկոլադով: Սիրում էր կարդալ ամեն առավոտ իր տուն առաքվող  գունավոր թերթերի վերնագրերն ու շնչել նոր տպված թղթի հոտը…Նա սիրում էր իր տան բակում աճող յասամանի ծառը, որը երբեք չէր ծաղկում: Չէր ծաղկում, որովհետև նա չէր սիրում խնամել…Նա չէր խնամում ոչ ոքի…Նա միայնակ էր, սարսափելի [...]

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 50 other followers