Tag Archives: ձմեռ

Լուրջ մարդկանց արգելվում է կարդալ :)

Ողջույն իմ օրօրի շատացող այցելուներ` չնայած օրօրի պակասող գրառումների   Երեկ  բանակի օրն էր: Շնորհավոր, եթե  իսկապես հավատում  եք տոնի էությանը:  Եթե` չէ, էլի շնորհավոր…. Երեկ ոչինչ չգրեցի: Ուղղակի ոչինչ չունեի ասելու… Բանակում չեմ  ծառայել, իրավունք չեմ վերապահի կարծիք արտահայտել: Իմ այցելուներն առանց դրա էլ  “յոլա” կգնան,  չէ՞   Համ էլ  իմ բլոգը քիչ մը [...]

Կարդում էի ու մրսում…

Այդ երեկոյան այնքան ցուրտ էր… Ձյուն էր գալիս, խավարը թանձրանում էր: Իսկ երեկոն տարվա մեջ վերջինն էր՝ Նոր Տարվա նախօրեն: Այդ ցրտին ու խավարին փողոցներով ոտաբոբիկ ու գլխաբաց մի փոքրիկ աղջիկ էր թափառում: Ճիշտ է, երբ տնից դուրս էր գալիս, կոշիկներով էր, բայց մի՞թե շատ օգուտ էին բերում հսկայական հին կոշիկները, որոնք առաջ նրա մայրն [...]

Սկսվե՜ց, սկսվե՜ց…

Բա ոնց, օրացույցով արդեն ձմեռ ա, ազգը խառնվել ա իրար…Դեմը Նոր տարի ա.. Ես արդեն նկատել եմ  մարդկանց վազքը դեպի խանութներ ու շուկաներ:  Ու գրողին, թե ազգի կեսը  “ծայրը ծայրին”  չի հասցնում, բայց Ամանորի սեղանը պիտի ճոխ լինի: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս գների բարձրացման պակաս չի զգացվի  ու,  չնայած թանկացումներին,  մարդկանց տոնական սեղանի [...]

Առաջին ձյան հետ

Գիտե՞ս, ես արդեն զգում  եմ  ձմռան շունչը… Ու ինչքան էլ  փորձեմ չմտածել  քո մասին,  ձմեռն ինձ անպայման կհիշեցնի… Ինչու՞ … Դե, որովհետև ձմռանն ամենաշատն եմ զգում քո կարիքը…Իսկ ավելի հաճախ, երբ ձեռքերս են սառչում: Գիտեմ, դու չես գա առաջին ձյան հետ ու նույնիսկ այն ժամանակ, երբ ձյունը դադարի… Գուցե ես  չիմանամ քո գոյության մասին, գուցե [...]

“Բանծիկով” գուլպաների ու ընկերության մասին

Այսօր առաջին անգամ կհագնեմ ընկերուհուս նվիրած “բանծիկով” գուլպաներն ու կհիշեմ անցյալը: Այ էս նարնջագույնի նման ջերմ ու տաք, թեթև ու անհոգ ընկերությունն ու ընկերներիս…   Ասում են` այս տարի ձմեռը ցուրտ ու ձյունառատ է լինելու:   Հիմա նոյեմբերն է, առջևում` ձմեռ, ու ես մտածում եմ` ինչ  լավ է, որ էս գուլպաներն իմն են…Կհագնեմ, կտաքանամ, ու [...]

Քամիներ

Քամիներն անզոր են փոշիացնել այն ամենն, ինչ  ինձ է պատկանում: Ես սովորել եմ  կառչել  իմ ունեցածից  այնպես, ինչպես աշնան չորացած տերևն է կառչում ծառից: Բայց ձմեռը  գալիս է, ու չորացած տերևներն անպայման պոկվում  են ծառից ու քշվում  շա~տ հեռու: * * * Քամիներն  ամենազոր են , կարող են պոկել ու տանել ինձանից այն ամենն, ինչ [...]

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 50 other followers