Tag Archives: Հովհաննես Գրիգորյան

Իսկ ես քեզ որոնել եմ…

Իսկ երբ անջատված հեռուստացույցի պես քաղաքն է մարում, և մի հերթական գիշեր փոխարինում է մի հերթական ցերեկվա, դանդաղ լարում եմ զարթուցիչս հին և սարսուռով խրվում երազներիս մեջ… Երազներ, ուր ես ուժեղ եմ և ամենակարող, անարգել անցնում եմ պատերի միջով և, որն ամենակարևորն է, թեթևորեն սավառնում եմ օդում և տեսնում եմ ամեն ինչ, միայն քեզ չեմ [...]

Այսպես նստել իրար դեմ և այսպես երկար լռել…

Այսպես նստել իրար դեմ և այսպես երկար լռել: Ու երբեմն թվում է ինձ,           թե երկուսս էլ փայտից ենք պատրաստված կամ, ասենք, աշնան չորացած տերևներից: Այսպես նստել իրար դեմ ու երկար նայել իրար: Չունենալ ոչ մի հիշողություն, կարծես հենց նոր ենք ծնվել:

Որովհետև ամեն ինչ բաժանված է արդեն…

Ամեն ինչ բաժանված է արդեն, և աստղերը ,և արևը, և լուսինը: ես գլխահակ եմ գալիս քեզ մոտ, և ամաչում եմ սարսափելի, որովհետև ամեն ինչ բաժանված է ու նվիրված: Եվ այս բառերը՝ օտար արևներ, և մերկ ծառերը, և քո կարոտը անչափ տխուր են, անչափ հուսահատ, որովհետև այս նամակը երբեք քեզ չի հասնելու, որովհետև նորից քեզ փնտրելու [...]

Թեև առավել տարածված տարբերակը սատկելն է…

Հայ ժամանակակից գրող Հովհաննես Գրիգորյանի «Երբեք չմեռնես-ահա, թե ինչ կասեմ քեզ» շարքից. ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆ Ես’ ՀՀ քաղաքացի Հովհաննես Գրիգորյանս, իրավունք ունեմ պետական գործիչների հետ միասին արթնանալ վաղ առավոտյան, վստահ, որ իշխանություններն արել են ամեն ինչ, որպեսզի արևը ծագի արևելքից, ամպերը շարժվեն քամուն համընթաց, և թռչունները երգեն պատուհանիս տակ նույն երգը, որի մեղեդին ու տեքստը հաստատվել են [...]

* * *

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 50 other followers