Tag Archives: Հայաստան

Ես էս տեսակ Հայաստանը չեմ

Քո անունը Հայաստան է. դու ազատ ես ու անկախ….. Իսկ իմ անունը…Իմ անունը Հայաստան չէ, ես ազատ ու անկախ Հայաստանը չեմ, ես հազար ու մի նախադրյալներից կախված, ինքս ինձ միշտ սահմանափակումների մեջ դնող հասարակ քաղաքացի, մարդ, լրագրող Շուշանն եմ, ում պատկերացրած Հայաստանը էս չի… Քո անունը Հայաստան է, քո բանակում մարդիկ, մեղմ ասած, սպանվում են….Քո [...]

Ամուսնություն vs ամուսնալուծություն

Էն, որ Հայաստանում բաժանությունների թիվը խայտառակ մակարդակի ա հասել, ես չէ, որ պիտի ասեմ…Դրա համար կա ստատիստիկա, բայց ինչպես ռուսներն են ասում՝ к чёрту էդ ստատիստիկան. առանց դրա էլ տեսնում ենք, թե ինչ ա  կատարվում մեր շուրջը…. Հայաստանում ամուսնությունների թիվն ուղիղ համեմատական ա բաժանությունների թվին….Շուրջբոլորը ամուսնություններ ա, որ գրանցվում են, որոնց անմիջապես հաջորդում են բաժանությունները…Չեմ [...]

Մերն անուշ ա

Ես սիրում եմ իմ երկիրը, ”քարերի ամրոց, մեր հայոց երկիրը”, որտեղ մրցանակներ են շնորհվում աղանդավորներին,  որտեղ երիտասարդության մեծ մասը  անառակությունն ու անբարոյականությունը, խմելն ու ծխելը զարգացած լինելու չափանիշ է համարվում, իսկ Կոմիտաս ու ազգային երգ-երաժշտություն լսելը՝ հետամնացություն: Սիրում եմ  հայհոյանքներից բաղկացած մեր ազատ, անկախ  մամուլը… Սիրում եմ մեր նոր զարգացող, բայց դեռ աղքատ համարվող երկիրը, [...]

Ազգային-ազատագրական հարցեր :Ճ

Հա ասում եմ մինչ Եվրատեսիլն ու դրանից հետո ընկած ժամանակահատվածում  օնլայն չլինեմ, հա չի ստացվում: Զզվելի ա, երբ մի ամբողջ ազգ մտածում ա, որ ինքն ավելի արժանի ա գտնվել Եվրատեսիլի բեմում, քան ընտրված մասնակիցը: Ու դա արվում ա  ամեն տարի: Ու սկսվում են եվրատեսիլյան քննարկումները, որտեղ ով չի ալարում, անպայման իր ”հեղինակավոր” կարծիքն ա արտահայտում [...]

Այս ամենից ես հոգնել եմ…

Բարև իմ ընթերցող: Պաշտոնական էր սակայն Ինչի՞ց սկսեմ, ինքս էլ  չգիտեմ: Երևի նրանից, որ պետք է խոստովանեմ` այս էլ  ինչքան ժամանակ է` աշխատում եմ օն-լայն չլինել:  Ինչի՞… Ինքս էլ  չգիտեմ…Երևի Չեմ ուզում նստակյաց կյանք վարել, չեմ ուզում տանեցիներն ինձ անընդհատ մեջքից տեսնեն, չեմ ուզում տեսողությունս էլ ավելի վատանա, չեմ ուզում իրական շփումը մոռանալ, չեմ ուզում [...]

Սերը տարածք չի հարցնում :)

Ինչ-որ մի X փնտրում է իր կեսին` Y -ին:  Հենց գտնի, կդառնա մի ամբողջություն: Հիմա կիսատ է: Կիսատ է ամեն ինչում: Կիսատություն` կիսատ + ություն… Լավ,  ենթադրենք, թե այդ  X  մարդը, ով ծնվել է, ասենք թե Գվատեմալայում, իր համար երջանիկ ապրում, ուտում-խմում, քեֆ է անում` նույնիսկ չկասկածելով, որ հնարավոր է` իր կեսը ծնված լինի երկրագնդի [...]

Ես անկախ չեմ, քանի դեռ…

Քանի որ շուտով ազգովի աչքներս փակ նշելու ենք մեր երկրի Անկախության տոնը ու ձևացնելու ենք, թե շա~տ անկախ երկրում ենք ապրում` հոգու խորքում թաքուն հասկանալով, որ դա այդքան էլ այդպես չէ,  որոշեցի էս պոստում գրել մի քանի պատճառներ, որոնք ստիպում են ինձ  կախյալ զգալ….Ըստ այդմ` Ես անկախ չեմ, քանի դեռ -ինչ-որ մեկն ինձանից ավելին է [...]

Միասնական քննություններ. գիտելիքների ստուգում, թե…?

Անկեղծ ասած, բլոգս բացելիս ինքս իմ առջև խնդիր էի դրել չանդրադառնալ շաբլոն և շատ քննարկվող իրադարձություններին ու երևույթներին: Բայց, երեկ հասկացա, որ լավ էլ անդրադառնալու եմ, քանի որ հարցեր կան, որ ինձ իսկապես անհանգստացնում են և մտահոգվելու առիթ են տալիս: Խոսքն այս անգամ պետական միասնական քննությունների մասին է: Ես վաղուց արդեն աշակերտ չեմ և, թվում [...]

Աշխարհի միակ բլոգը,որտեղ չի հասել Եվրատեսիլը:)

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Այս բլոգում չկան աշխարհի ամենաձանձրալի ու անհետաքրքիր մրցույթի` Եվրատեսիլի մասին նյութեր, վերլուծություններ ու մեկնաբանություններ: Ոչ էլ Եվայի մասին: Այնպես որ, զուր ժամանակ մի վատնեք այդ նպատակով բլոգս քրքրելու վրա:)

ՎԱԼՈԴԻՆ ՀԵՏևԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ….

Աստծո առաջ բոլորս հավասար ենք…Միթե…Կարող եմ վստահաբար ասել, որ աստվածաշնչյան այս տողերը գործում են աշխարհի ցանակացած երկրում, միայն ոչ մեզ մոտ: Փորձիր որևէ մեծահարուստի տղայի հետ մտնել քննասենյակ կամ էլ անձնագրի սպասարկման բաժին և միանգամից կհասկանաս, որ Հայաստանում` առաջինը քրիստոնեությունը պետականորեն ընդունած երկրում, Աստծո և մանավանդ օրենքի առաջ ոչ բոլորն են հավասար: Այն մարդկանց միջև, [...]

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 50 other followers