Tag Archives: Երևան

Մտորումներ 2

Էս գրառումը ”Մտորումներ” գրառման տրամաբանական շարունակությունը պիտի լինի…Էլի քայլում էի Երևանի փողոցներով ու էլի լիքը բաներ մտածում…Էս անգամ կարճ կկապեմ, ինչպես ասում են  ;) Ժողովուրդ, ասեք ինձ  խնդրում եմ, էդքան անլվա, լպստած մազերով, փնթի հագնված (իրանց կարծիքով՝ ահավոր ”սծիլնի”) պիժոններ որտեղի՞ց մեր քաղաքում…. Դրանց որ տեսնում եմ, սկսում եմ մտածել՝ տեսնես սրանց ո՞վ կառնի, հետո [...]

Մտորումներ

Երբ քայլում եմ Երևանի փողոցներով,  գլխումս միշտ լիքը հարցեր են  սկսում պտտվել…Մտորումներ են, որ  ամեն փողոցի, ամեն շենքի, ամեն մուտքի կողքով անցնելիս միշտ առաջանում են ու հետո անհետանում  ու հետո դարձյալ հայտնվում՝ ամեն նոր փողոցի, նոր շենքի ու մուտքի կողքով անցնելիս… Մտորում 1-Երբ քայլում եմ Երևանի փողոցներով, հատկապես՝ առավոտյան ու ցերեկային ժամերին, ինձ մոտ այնպիսի [...]

Գրքոտ, կրքոտ ու մի քիչ էլ խառը գրառում :)

Բարև, ազգ Չեմ հարցնում՝ ոնց եք, որովհետև գիտեմ, որ լավ եք ; ) Մտա՝ կիսվելու ”Հրավիրենք Մարկեսին Հայաստան”  նախաձեռնության հաջողություններով, ծրագրերով, մի խոսքով՝ գրքոտ ու մի քիչ էլ կրքոտ թեմայով (դե, եթե խոսքը Մարկեսի ու հատկապես՝ նրա ստեղծագործությունների մասին է, ապա կիրքը կա ու կա ) Նրանք, ովքեր կան Ֆեյսբուքում, երևի լսած կլինեն, որ մեր նախաձեռնության [...]

“Գրքի տարին”՝ Մարկեսի հետ

Ողջույն, իմ ընթերցասեր հասարակություն: Էսօր մտել եմ՝ մի շատ կարևոր բանի մասին գրելու:  Չգիտեմ, երևի տեղյակ եք, որ 2012 թվականին Երևանը լինելու է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Այդ առիթով և ոչ միայն, Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել է մի նախաձեռնություն, որը նպատակ ունի Հայաստան հրավիրել աշխարահռչակ կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսին: Եթե կարողանանք խբերում և էջերում ապահովել [...]

Եթե երկար, ապա բարակ :)))

Երեսս էլ  չի բռնում՝ մտնեմ իմ բլոգ Այ էդքան ”ապաշնորհ” դուրս եկա բլոգիս առաջ: Բայց ես մեղավոր չե՜մ, պետական քննություններն են մեղավոր : )))) Վերջապես հանձնեցի, մնաց թեզս էլ պաշտպանեմ ու վերջ, ասել է թե՝ гуляй, студент Էս ընթացքում այնքան բան էր կուտակվել մեջս, ժամանակ էլ  չկար, որ մտնեի բլոգում գրեի, կիսվեի, թեթևանայի… Եսիմ, մի [...]

Մերն անուշ ա

Ես սիրում եմ իմ երկիրը, ”քարերի ամրոց, մեր հայոց երկիրը”, որտեղ մրցանակներ են շնորհվում աղանդավորներին,  որտեղ երիտասարդության մեծ մասը  անառակությունն ու անբարոյականությունը, խմելն ու ծխելը զարգացած լինելու չափանիշ է համարվում, իսկ Կոմիտաս ու ազգային երգ-երաժշտություն լսելը՝ հետամնացություն: Սիրում եմ  հայհոյանքներից բաղկացած մեր ազատ, անկախ  մամուլը… Սիրում եմ մեր նոր զարգացող, բայց դեռ աղքատ համարվող երկիրը, [...]

Վիվա 90-ականներ

Քանի որ Կենտրոնի բնակիչ եմ, հեչ սովոր չեմ  ծորակը բացել ու հոսող ջուր չտեսնել…Ինչ խոսք, մենք՝ կենտրոնցիներս,  ”օրհնված” ենք էդ առումով (զի մեր մոտ միշտ ջուր կա) Աստվածնե՞րն են  մեզ պատժել, թե՞ ծայրամասերի բնակիչների ”նավսն ” ա ընկել մեր վրա, բայց էս էլ արդեն երկրորդ օրն ա՝ ջուր չունենք, ժողովուրդ. հասե~ք, փրկե~ք.. Բացի էն, որ [...]

Տոնական օրվա ամփոփում

Երևանս ծերանում ա… Առավոտյան արթնացա մեքենաների «սիգնալներից» ու հասկացա, որ այսօր 10.10.10-ն  է: Ոմանց համար «գոլդ» թվերով օր, իսկ ինձ համար Երևանիս ծննդյան տոնը…Օրս սկսվեցի տոնական շքերթը լուսանկարելով…

Քաղաքը…

http://shatikyan.wordpress.com/2010/07/29/քաղաքը/

Միասնական քննություններ. գիտելիքների ստուգում, թե…?

Անկեղծ ասած, բլոգս բացելիս ինքս իմ առջև խնդիր էի դրել չանդրադառնալ շաբլոն և շատ քննարկվող իրադարձություններին ու երևույթներին: Բայց, երեկ հասկացա, որ լավ էլ անդրադառնալու եմ, քանի որ հարցեր կան, որ ինձ իսկապես անհանգստացնում են և մտահոգվելու առիթ են տալիս: Խոսքն այս անգամ պետական միասնական քննությունների մասին է: Ես վաղուց արդեն աշակերտ չեմ և, թվում [...]

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 50 other followers