Tag Archives: երկինք

Արևս

Ես քեզ կանվանեմ  ”արևս”… Երբ փոքր էի, վրձնի փոխարեն ամպերով  էի պատկերներ  նկարում, հետո մտովի լղոզում էի դրանք երկնքի կապույտի մեջ… Արևս, ես քեզ ցույց կտամ իմ լղոզած պատկերները, եթե երկինքը մեկ անգամ էլ  որոշի ամպել սպիտակ պատկերներով…. Արևս, ես քեզ կնվիրեմ իմ ամպե վրձինը, որ դու երկնքում արևներ նկարես… Արևս, ինչ հաճելի է քո [...]

Մի ուրիշ աշխարհ

Պարիսպներ`պարիսպներից այն կողմ ու կողպեքներ` կողպեքների մեջ…Մի ուրիշ աշխարհ է, մի ուրիշ մոլորակ… Անծանոթ դեմքեր, մռայլ պատկերներ…Մեռած հայացքներ են ամենուր…Կյանքը` ժանտախտի օրերին, թե՞ ժանտախտը կյանքի օրերին.. Մոխրագույն ամպերից հոսող դառնահամ անձրևներ…Մեռած հոգիներ են ամենուր…Մի ուրիշ աշխարհ է… Ու չես հասկանում`

Կիսատություն

Կիսաաստղաձև երազներ, կիսալուսնաձև ժպիտներ ու մի փունջ կիսախելագար մտքեր, որ  ցրված են օդում ու հանգիստ չեն տալիս մեզ: Կիսաանձրևոտ երկինք ու կիսասպիտակ ամպեր, որ սավառնում են օդում ու լուռ կիսում մեր թախիծը: Կիսաստվերոտ մի սենյակ, կիսախավար պատուհան, որից այն կողմ կիսաարևոտ երկինքն է ու կիսածիածանը… Կիսատ իմ եսից ու օդում անվերջ թափառող կեսերից  կիսախելագարվել ենք երկուսս էլ..Կորցրել [...]

Հեռանում եմ

Անտարբերությամբ լցված հոգիները դժվար թե կարողանան հասկանալ ինձ: Մի փորձիր ամեն տեղ արդարացում փնտրել: Հեռանում եմ: Արևը քեզ եմ թողնում, իսկ անձրևները տանում եմ ինձ հետ, որ ամեն անձրևից հետո հեռվից ինձ ջերմացնող արև լինի, որ չորացնի անձրևից մնացած հետքերն ու ստիպի ծիածանին բարձրանալ  դեպի երկինք: Արևը քեզ եմ թողնում. Կջերմացնես ինձ գոնե հեռվից, եթե [...]

Միայնություն

Միայնությունից երկինքը ճեղքվեց հազար մասի, ու անձրևները սկսեցին թափվել ուղիղ մեր գլխին: Լուսինը պոկվեց ու ընկավ ձեռքերիս մեջ: Մի լավ սառեցրեց ինձ, հետո դանդա~ղ գլորվեց դեպի քեզ, որ լուսավորի քո աննպատակ ուղին: Աստղերն էլ խամրեցին, ամպերն էլ  ցրվեցին, ու երկինքը մնաց դափ-դատարկ: Իսկ մերկ երկինքը ոչ ոքի պետք չէ:

Ամառը չի գա…

Ամառը կգա ու կմաքրի աշնան թողած անձրևահետքերն ու կտանի այնտեղ, ուր դրանք ամենից շատ են անհրաժեշտ: Կգա ու առանց հարցնելու կքշի ինձ խենթացնող անձրևահոտը, որը հատուկ է միայն իմ անձրևներին: Կգա ու կփորձի ցրել ամպերը`տանելով դրանց վերջին ստվերները: Կգա ու կմաքրի մառախլապատ երկինքը, որ մարդիկ զուր տեղը քարշ չտան անձրևանոցները…:Արևը կգա ու շատ քիչ կփայլի, [...]

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 50 other followers