Tag Archives: բանաստեղծություններ

Այսպես նստել իրար դեմ և այսպես երկար լռել…

Այսպես նստել իրար դեմ և այսպես երկար լռել: Ու երբեմն թվում է ինձ,           թե երկուսս էլ փայտից ենք պատրաստված կամ, ասենք, աշնան չորացած տերևներից: Այսպես նստել իրար դեմ ու երկար նայել իրար: Չունենալ ոչ մի հիշողություն, կարծես հենց նոր ենք ծնվել:

Տերյանի ու իմ ծննդյան մասին ;)

Փետրվարի 9-ը Տերյանի ծննդյան օրն է: Երեք օր առաջ էլ  իմ ծնունդն էր Ու, եթե ես լինեի քյառթու ցեղատեսակի վառ ներկայացուցիչ, ապա անշուշտ մի գրառում կձոնեի ինքս ինձ, մոտավորապես այսպիսի վերնագրով`«Էլ  չեմ լինի ես 20 տարեկան» կամ «Տարիներն անցնում են, գնում են, գնում» Բայց, քանի որ ես հեռու եմ նման տեսակից ու բնույթով էլ մի [...]

Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր…

Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր, Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ, Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝ Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր… Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ, Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես. Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝ Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չգիտեմ։ Փակ են [...]

Мне нравится,что вы больны не мной

Դատելով մայրաքաղաքում տիրող եղանակից, ընդհարապես չեմ պատկերացնում, որ 2 օրից ձմեռ ա գալու…Բայց դա այդքան  էլ  կարևոր չի: Կարևորը` մի ամսից Ամանոր ա..Իմ այդքան սիրելի և ատելի Նոր տարին: Էդ նշանակում ա, որ ես տոնական օրերին բարեկամների տներով չափչփելու «սուրբ»  արարողակարգը  թողած, տանն եմ մնալու ու  նայելու եմ  էն սիրուն-պուպուշ կինոները, որ հաստատ ամեն տարվա [...]

Ու նորից Գարսիա Լորկա

Ոչ դու, ոչ էլ ես չենք ուզում արդեն հանդիպել իրար: Դու…արդեն գիտես, թե ինչի համար: Այնքան անդարձ եմ  սիրել ես նրան: Դու առաջ գնա քո նույն կածանով: Իմ ձեռնափերին

Վախենում եմ այս հրաշքը կորցնել…

Վախենում եմ այս հրաշքը կորցնել, որ շողում է քո աչքերում, ձայնիդ մեջ, երբ գիշերով իմ աչքերն է պարուրում շնչառությանդ միայնակ վարդը պերճ: Իմ բախտն այս է` գամված լինել այս ափին, անճյուղ մի ծառ, ու ինչ զգում եմ էլի, այն է, որ չունեմ միջուկ մի փափուկ, ուր որդերն իմ համբերության պահեի: Ու թե գանձն ես դու, [...]

Բանաստեղծություն

Այսօր  բլոգս էի ուսումնասիրում ու հայտնաբերեցի, որ <Մեջբերումներ իմ սիրելիներից> բաժնում էս ինչքան ժամանակ ա միայն Մարկեսից կամ Կոելյոյից եմ մեջբերումներ արել: Ու, որպեսզի մարդկանց մոտ տպավորություն չստեղծվի, թե ես միայն նրանց եմ կարդում, որոշեցի ,որ պետք է նաև իմ մյուս սիրելի գործերն էլ դնեմ: Այս անգամ ընթերցողներիս դատին եմ հանձնում  մի երիտասարդ ու տաղանդավոր [...]

Մեկն ինձ հիշել է

Այս առավոտյան մեկն ինձ հիշել է, Բացել բոլոր դռները իր տան: Իմ պատուհանից այն կողմ գիշեր է, Ու ես փակել եմ փեղկերը իմ տան: *** Խենթ մայրամուտին մեկն ինձ հիշել է, Այրել բոլոր մոմերը իր տան,

Դու լաց ես լինում, Իսկ ես արտասվում եմ

Դու լաց ես լինում, Իսկ ես արտասվում եմ, Վաղուց է, ինչ չենք տեսել ժպիտներ: Մերթ հանդարտվում ենք, Մերթ սկսում նորից, Վաղուց է, ինչ չենք ժպտացել իրար: Դու լաց ես լինում, Իսկ ես արտասվում եմ,

Իմ նոր գլուխգործոցի մասին :)))

Էսօրվանից որոշել եմ բլոգումս իմ գրած բանաստեղծությունները տեղադրել: Ճիշտն ասած, առաջ խուսափում էի դրանք մարդկանց դատին հանձնել, բայց հիմա, չգիտես ինչի, բլոգումս դնում եմ: Հույսով եմ`կհավանեք: Ու մի բան էլ, ПРОШУ СТРОГО НЕ СУДИТЬ, քանի որ ես բանաստեղծ չեմ, ուղղակի… գրում եմ էլի…:)

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 50 other followers