Tag Archives: արև

Արևի ծաղիկներ

Հենց անձրևը դադարի, ու դաշտավայրերը չորանան արևի համբույրներից, նրան արևածաղիկներ կնվիրես: Ջերմ, ինչպես արևը, մեծ, ինչպես երկրագունդը և գունեղ ծիածանի պես… Արևածաղիկներ: Մուգ դեղնավուն, շատ քիչ նարնջագույնով ու անպայման սև հատիկներով: Միշտ դեպի արևը, միշտ դեպի երկինք… Արևածաղիկներ….ոչ, արևի ծաղիկներ: Այսպես ավելի լավ է: Այսպես ավելի ճիշտ է: Դրանք ծաղիկներ են արևի ու արևից… * [...]

Կիսատություն

Կիսաաստղաձև երազներ, կիսալուսնաձև ժպիտներ ու մի փունջ կիսախելագար մտքեր, որ  ցրված են օդում ու հանգիստ չեն տալիս մեզ: Կիսաանձրևոտ երկինք ու կիսասպիտակ ամպեր, որ սավառնում են օդում ու լուռ կիսում մեր թախիծը: Կիսաստվերոտ մի սենյակ, կիսախավար պատուհան, որից այն կողմ կիսաարևոտ երկինքն է ու կիսածիածանը… Կիսատ իմ եսից ու օդում անվերջ թափառող կեսերից  կիսախելագարվել ենք երկուսս էլ..Կորցրել [...]

Հեռանում եմ

Անտարբերությամբ լցված հոգիները դժվար թե կարողանան հասկանալ ինձ: Մի փորձիր ամեն տեղ արդարացում փնտրել: Հեռանում եմ: Արևը քեզ եմ թողնում, իսկ անձրևները տանում եմ ինձ հետ, որ ամեն անձրևից հետո հեռվից ինձ ջերմացնող արև լինի, որ չորացնի անձրևից մնացած հետքերն ու ստիպի ծիածանին բարձրանալ  դեպի երկինք: Արևը քեզ եմ թողնում. Կջերմացնես ինձ գոնե հեռվից, եթե [...]

Սրտիդ սառույցը

Սրտիդ սառույցն անզորությունից կամ անգործությունից չորացել-կպել  է տանդ պատերին: Սառցե պատեր, սառցե սեղաններ ու սառցե դարակներ, որոնցում պահվում են չուղարկված սառցե նամակները: Ու մի փոքրիկ սառցե սիրտ է ներսումդ քեզ տաքացնում: Բայց ինչ օգուտ? Տանդ պատերն անհույս սառչում են սրտիդ սառնությունից: Ու դու այդպես էլ փակված կմնաս քո սառցե դղյակում, որովհետև դու արև չունես: Թե [...]

Թարմ նարնջի հոտով ծաղիկներ

Ինձ թարմ նարնջի հոտով ծաղիկներ նվիրիր..Նվիրիր, որ  մոռանամ, թե ինչ է կարոտն ու հիշեմ քո ձեռքերի ջերմությունը,  որ  հավատամ  հրաշքներին ու քո գոյությանը: Փնտրիր, գտիր ու բեր ինձ համար այդ նարնջածաղիկը կամ նարնջուկը. անվանիր այն ինչպես կուզես, միևնույն է`այդպիսի ծաղիկ չկա էլ: Բայց դու գտիր ու բեր դրանք ինձ համար…Բեր, որ  մոռանամ, թե  ինչ է [...]

Ամառը չի գա…

Ամառը կգա ու կմաքրի աշնան թողած անձրևահետքերն ու կտանի այնտեղ, ուր դրանք ամենից շատ են անհրաժեշտ: Կգա ու առանց հարցնելու կքշի ինձ խենթացնող անձրևահոտը, որը հատուկ է միայն իմ անձրևներին: Կգա ու կփորձի ցրել ամպերը`տանելով դրանց վերջին ստվերները: Կգա ու կմաքրի մառախլապատ երկինքը, որ մարդիկ զուր տեղը քարշ չտան անձրևանոցները…:Արևը կգա ու շատ քիչ կփայլի, [...]

Մի թեթև…

Մի թեթև  անձրև, մի թեթև մրսածություն  ու ոչ այնքան թեթև  մի թղթե վերմակ,  որ գուցե և չթրջվի անձրևի ծանր կաթիլներից, այլ պուտ-պուտ իր նախշերով թափանցի իմ մարմնի վրայից…. Մի թեթև  քամի, մի գավաթ տաք թեյ,  ու ես կձևացնեմ,  որ իմ թղթե  վերմակի տակից  պուտ-պուտ  թափանցում են  իմ ու  քո մարմինները… Մի թեթև արև,  մի թեթև [...]

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 50 other followers