Tag Archives: արցունք

Տխրություն

Փակեցի  աչքերս, որ  տխրության  շղարշից այլևս  չմրմռան, իսկ արցունքներս դեռ կցավեցնեն ինձ ու իմ խեղճ աչքերը: Ժամանակին հանճարներից մեկն ասել է. << Տխրության մեջ էլ կա գեղեցկություն>>…Միթե ? Տխրել գեղեցիկ……Գեղեցիկ է հնչում: Բայց որքա~ն ցավոտ է: Աչքերով ժպտում  են, շուրթերով նույնպես…Աչքերով տխրում են, իսկ

Միայնություն

Միայնությունից երկինքը ճեղքվեց հազար մասի, ու անձրևները սկսեցին թափվել ուղիղ մեր գլխին: Լուսինը պոկվեց ու ընկավ ձեռքերիս մեջ: Մի լավ սառեցրեց ինձ, հետո դանդա~ղ գլորվեց դեպի քեզ, որ լուսավորի քո աննպատակ ուղին: Աստղերն էլ խամրեցին, ամպերն էլ  ցրվեցին, ու երկինքը մնաց դափ-դատարկ: Իսկ մերկ երկինքը ոչ ոքի պետք չէ:

Ժպիտը

Ժպիտը  ծնվում  է քո տաք ձեռքերի հպումից ու այևս չի անհետանում  իմ շուրթերից մի ամբողջ հավերժություն: Ժպիտը մաքրում է  բոլոր չթափված արցունքներն ու ստիպում  մեր շրթունքներին ձգվել մի ծիծաղելի լայնությամբ… Ժպիտը ծնվում է, երբ իմ  աչքերից սկսում են հոսել ուրախության արցունքները:  Ծնվում է, որ մաքրի դրանք, որ ստիպի իմ աչքերին ժպտալ մի ուրիշ ժպիտով..

Դու լաց ես լինում, Իսկ ես արտասվում եմ

Դու լաց ես լինում, Իսկ ես արտասվում եմ, Վաղուց է, ինչ չենք տեսել ժպիտներ: Մերթ հանդարտվում ենք, Մերթ սկսում նորից, Վաղուց է, ինչ չենք ժպտացել իրար: Դու լաց ես լինում, Իսկ ես արտասվում եմ,

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 50 other followers