Tag Archives: աշուն

Ալոճե աշուն

Ու աշունն ինձ համար նաև խենթանալու սեզոն ա… Ալոճի կարմիր գնդիկներից վզնոց շարելու ու դեղնած տերևներից կոլաժներ պատրաստելու սեզոն:  Հաստափոր գրքերի արանքում ծաղիկներ չորացնելու ու դրանցով բացիկներ պատրաստելու սեզոն… Աշունն աշուն է…այլ կերպ լինել չի կարող… Աշունն ինձ համար ազատության սեզոն ա… լաց լինելու ազատության… Բայց, նախ և առաջ, կարմիրի ու դեղինի սեզոն՝  համեմված ալոճե [...]

Սեպտեմբերի 1 կամ բալը թանկ ա, հարկավոր չի

Սեպտեմբերի 1-ն ինչպես օգոստոսի 31-ը… Այս տարի առաջին անգամ այսօր  շտապելու տեղ չունեմ… Մի անգամ կարծեմ գրել եմ, չէ՞, որ սեպտեմբերի 1-ին դասի գնալու ” խասյաթ” չունեի  ու հիմա, երբ վաղուց արդեն աշակերտ չեմ, ինստիտուտն էլ այս տարի եմ ավարտել, մի տեսակ ափսոսում եմ բոլոր էն սեպտեմբերմեկյան առավոտների համար, որ տանը  քնած եմ անցկացրել… Էսօր [...]

Այսպես նստել իրար դեմ և այսպես երկար լռել…

Այսպես նստել իրար դեմ և այսպես երկար լռել: Ու երբեմն թվում է ինձ,           թե երկուսս էլ փայտից ենք պատրաստված կամ, ասենք, աշնան չորացած տերևներից: Այսպես նստել իրար դեմ ու երկար նայել իրար: Չունենալ ոչ մի հիշողություն, կարծես հենց նոր ենք ծնվել:

Ու պարում են խենթ տերևները թաց…

Ով ինչ ուզում է թող ասի, մեկ ա  ես Սուսաննա Պետրոսյանին  սիրում եմ Ու իրա էս երգը  լրիվ  էս աշնանային օրվա հետ «բռնում ա»   Վայելենք էս  հրաշալի կատարումը…. «Իմ պատուհանից այն կողմ տերևաթափ, անձրևին դարձած ընկեր, պարում են խենթ տերևները թաց…»

«Գրքի սեզոնին» ընդառաջ գնալով :)

Նոր-նոր սկսեցի զգալ աշնան շունչը: Մի քիչ  սառը քամի, մի քիչ  տրամադրության ոչնչով չպայմանավորված անկում ու մի լավ, «լացացնող» գիրք կարդալու անհագ ցանկություն Աշուննն ինձ համար «գիրք կարդալու» սեզոն ա, ու որպես սեզոնի բացման սկիզբ որոշեցի գրել  իմ ոչ այնքան երկարատև կյանքի ընթացքում իմ ընթերցած ոչ այնքան շատ գրքերի անվանումները, որոնք շատ բան փոխեցին իմ [...]

Արևի ծաղիկներ

Հենց անձրևը դադարի, ու դաշտավայրերը չորանան արևի համբույրներից, նրան արևածաղիկներ կնվիրես: Ջերմ, ինչպես արևը, մեծ, ինչպես երկրագունդը և գունեղ ծիածանի պես… Արևածաղիկներ: Մուգ դեղնավուն, շատ քիչ նարնջագույնով ու անպայման սև հատիկներով: Միշտ դեպի արևը, միշտ դեպի երկինք… Արևածաղիկներ….ոչ, արևի ծաղիկներ: Այսպես ավելի լավ է: Այսպես ավելի ճիշտ է: Դրանք ծաղիկներ են արևի ու արևից… * [...]

Քամիներ

Քամիներն անզոր են փոշիացնել այն ամենն, ինչ  ինձ է պատկանում: Ես սովորել եմ  կառչել  իմ ունեցածից  այնպես, ինչպես աշնան չորացած տերևն է կառչում ծառից: Բայց ձմեռը  գալիս է, ու չորացած տերևներն անպայման պոկվում  են ծառից ու քշվում  շա~տ հեռու: * * * Քամիներն  ամենազոր են , կարող են պոկել ու տանել ինձանից այն ամենն, ինչ [...]

Ամառը չի գա…

Ամառը կգա ու կմաքրի աշնան թողած անձրևահետքերն ու կտանի այնտեղ, ուր դրանք ամենից շատ են անհրաժեշտ: Կգա ու առանց հարցնելու կքշի ինձ խենթացնող անձրևահոտը, որը հատուկ է միայն իմ անձրևներին: Կգա ու կփորձի ցրել ամպերը`տանելով դրանց վերջին ստվերները: Կգա ու կմաքրի մառախլապատ երկինքը, որ մարդիկ զուր տեղը քարշ չտան անձրևանոցները…:Արևը կգա ու շատ քիչ կփայլի, [...]

ԵՐԵՎԻ ԳԺՎԵԼ ԵՄ…

Երևի ես գժվել եմ… Գժվել եմ հաստատ, որ իմ թիթեռաձև պատուհանի փեղկերը բացելու փոխարեն, որ շնչեմ այս աշնանային գարնան անձրևահոտը, ես փռվել եմ գետնին ու աննպատակ հաշվում եմ սենյակիս մոխրագույն պաստառի գծերն ու հետևում, որ ոսկեգույն նախշերն անպայման համընկնեն իրար հետ: Ինչ անճաշակություն` մոխրագույնը ոսկեգույնի հետ…Չէէէէէէէէէէ, ես հաստատ գժվել եմ… Իմ թիթեռաձև պատուհանով իմ մոխրագույն [...]

Էլի անձրև…

էլի անձրև…Ինչ ա ուզում ինձանից էս անձրևը…Գիտի`իրեն շատ եմ սիրում,ինչ ուզի`կանի..կպել ու պոկ չի գալիս առանց այդ էլ անձրևոտ իմ հոգուց: Իսկ ես հոգուս բոլոր մոմերը վառել եմ`կարծելով, թե կփրկվեմ սառը քամիներից..Բայց այդ քամիներն անձրևի հետ կապ չունեն, անձրևը սոսկ իմ մոմերի լույսերն է տարուբերում այս ու այն կողմ ու էլ ոչինչ…իսկ սառը քամիները հանգցնում [...]

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 50 other followers