Tag Archives: ամառ

Թարմ նարնջի հոտով ծաղիկներ

Ինձ թարմ նարնջի հոտով ծաղիկներ նվիրիր..Նվիրիր, որ  մոռանամ, թե ինչ է կարոտն ու հիշեմ քո ձեռքերի ջերմությունը,  որ  հավատամ  հրաշքներին ու քո գոյությանը: Փնտրիր, գտիր ու բեր ինձ համար այդ նարնջածաղիկը կամ նարնջուկը. անվանիր այն ինչպես կուզես, միևնույն է`այդպիսի ծաղիկ չկա էլ: Բայց դու գտիր ու բեր դրանք ինձ համար…Բեր, որ  մոռանամ, թե  ինչ է [...]

Տոթ է…

Քո սենյակում տոթ է, խեղդվելու չափ տոթ: Դրսում փոթորիկ է, իսկ քո պատուհանից այն կողմ մի փոքրիկ զեփյուռ էլ  չի խաղում: Քո սենյակի իրերը  հանգիստ շպրտված են այս ու այն կողմ, քո թղթերը ցրված են ոտքերիդ տակ, որովհետև քամի չկա , որ դու վախենաս իրերիդ համար….Տոթ է այնքան, որ պատուհանիցդ կախված թափանցիկ վարագույրն անգամ չի [...]

Ամառը չի գա…

Ամառը կգա ու կմաքրի աշնան թողած անձրևահետքերն ու կտանի այնտեղ, ուր դրանք ամենից շատ են անհրաժեշտ: Կգա ու առանց հարցնելու կքշի ինձ խենթացնող անձրևահոտը, որը հատուկ է միայն իմ անձրևներին: Կգա ու կփորձի ցրել ամպերը`տանելով դրանց վերջին ստվերները: Կգա ու կմաքրի մառախլապատ երկինքը, որ մարդիկ զուր տեղը քարշ չտան անձրևանոցները…:Արևը կգա ու շատ քիչ կփայլի, [...]

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 50 other followers