Tag Archives: Ամանոր

Իմ տարիքի աղջիկներն ու ես

Երբ ես փոքր էի`  շա~տ-շա~տ փոքրիկ, հավատում էի հրաշքներին` հատկապես Նոր տարվա գիշերը: Հիմա, երբ մեծացել եմ, բայց շա~տ  մեծ չեմ, էլի հավատում եմ ու երբ  դառնամ շա~տ-շա~տ մեծ, դարձյալ հավատալու եմ Իմ տարիքի աղջիկներն արդեն առնվազն երկու երեխա ունեն, իսկ ես դեռ Անդերսեն եմ  կարդում ու որպես Նոր տարվա նվեր ստանում  «Ջրահարսը» հեքիաթի գիրքը… [...]

Հրաշքներ լինում են կամ պատմություն մի շարադրության մասին

Ոչ վաղ անցյալում, երբ ես դեռ երեխա էի, պարտաճանաչ կերպով գրում էի դպրոցում հանձնարարված բոլոր շարադրությունները: Էդ հիմա եմ ծուլացել, «անպետք» աղջիկ դարձել Ահա,  իմ պահարանային  «պեղումներից» մեկի ժամանակ գտա   տարիներ առաջ գրված մի շարադրություն` Հրաշքների մասին: Չեմ էլ հիշում, թե սա ինչ վաղեմություն ունի, բայց ասեմ, որ մտածողությունս այդքան էլ  չի փոխվել:  Այո, [...]

Նարնջագույն կարոտ

Արդեն գիտեմ, թե այս Ամանորին  ամենից շատ  ում  մասին եմ  երազելու… Գիտեմ, թե ում  ձեռքերի  նարնջագույն տաքությունն  է  ինձ պակասելու… * * * Մանդարինահոտ գիշերների իմ միակ  այցելուն  հուշերի մի փունջ է` քո ձեռքերի նարնջագույնից հյուսված ու  արբած` շրթունքներիդ տաքությունից … Արդեն գիտեմ, որ  ամանորի գիշերներին քո  ներկա բացակայության  պատճառներն եմ  ծրարելու` նարնջագույն մանդարինների հոտով  [...]

Սկսվե՜ց, սկսվե՜ց…

Բա ոնց, օրացույցով արդեն ձմեռ ա, ազգը խառնվել ա իրար…Դեմը Նոր տարի ա.. Ես արդեն նկատել եմ  մարդկանց վազքը դեպի խանութներ ու շուկաներ:  Ու գրողին, թե ազգի կեսը  “ծայրը ծայրին”  չի հասցնում, բայց Ամանորի սեղանը պիտի ճոխ լինի: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս գների բարձրացման պակաս չի զգացվի  ու,  չնայած թանկացումներին,  մարդկանց տոնական սեղանի [...]

Мне нравится,что вы больны не мной

Դատելով մայրաքաղաքում տիրող եղանակից, ընդհարապես չեմ պատկերացնում, որ 2 օրից ձմեռ ա գալու…Բայց դա այդքան  էլ  կարևոր չի: Կարևորը` մի ամսից Ամանոր ա..Իմ այդքան սիրելի և ատելի Նոր տարին: Էդ նշանակում ա, որ ես տոնական օրերին բարեկամների տներով չափչփելու «սուրբ»  արարողակարգը  թողած, տանն եմ մնալու ու  նայելու եմ  էն սիրուն-պուպուշ կինոները, որ հաստատ ամեն տարվա [...]

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 50 other followers