Tag Archives: ֆեյսբուքյան միֆեր

Ֆեյսբուքյան միֆեր

Ազգս լցվել ա ”Ֆեյսբուք”…Ու համառորեն չի ուզում լքել դիմագրի շարքերը:  ”Ազգային-ազատագրական” պայքարը հիմա միայն ”չերեզ”  ”Ֆեյսբուք” ա տարվում:

”Ֆեյսբուք”-ում բոլորս պուպուշ  հայրենասերներ ենք, այնքան, որ եթե Աստված մի արասցե՝ պատերազմ լինի, բոլորս հետույքներս իսկույն ևեթ կկտրենք համակարգչի դիմացից ու կվազենք մեր հայրենիքը պաշտպանելու, ճիշտ այնպես, ինչպես վերջին շրջանում սահմանային միջադեպերի ժամանակ ”վազեցինք”:

”Ֆեյսբուք”-ում բոլորս ունենք մեր հեղինակավոր, հույժ, անչափ կարևոր կարծիքը, որը եթե չարտահայտենք պատեհ, թե անպատեհ, անշուշտ մեծ կորուստ տված կլինենք մատաղ սերնդի հետագա դաստիարակության գործում, որն անպայման էլի  ”չերեզ”  ֆեյսբուքյան գրառումներ  ա իրականացվելու:

”Ֆեյսբուք”-ում բոլորս ընդդիմադիր ենք, հեղափոխական:  ”Ֆեյսբուք”-ում գրանցված մարդիկ անպայման ինչ-որ բան արել են էս երկրի համար, հակառակ դեպքում՝ պատեհ, անպատեհ իրարու հասցեին չէին արտահայտվի՝  ”տո դու ինչ ես արել էս երկրի համար”, չէ՞:

”Ֆեյսբուք”-ում բոլորս պահանջատեր ենք: Առայժմ՝ միայն ”Ֆեյսբուք”-ում:

Ընդհանրապես, այնքա՜ն հեշտ է տաքուկ, իսկ քանի որ հիմա ամառ է, ապա հովուկ սենյակում նստած, ոտքը ոտքին գցած ինչ-որ բան պահանջել, ինչ-ինչ կոչեր անել:  Հեշտ է նաև դարձյալ ոտքը ոտքին գցած այ սենց նստել ու քննադատել նրանց, ովքեր ոտքը ոտքին գցած միայն գրում են ”Ֆեյսբուք”-ում, առայժմ՝ միայն գրում են, առայժմ՝ միայն ”Ֆեյսբուք”-ում…

Ռեալ քայլեր են պետք, մարդի’կ՝ ֆեյսբուքյան պատերից այն կողմ…

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 68 other followers

%d bloggers like this: