Tag Archives: վիվա 90-ականներ

Վիվա 90-ականներ

Քանի որ Կենտրոնի բնակիչ եմ, հեչ սովոր չեմ  ծորակը բացել ու հոսող ջուր չտեսնել…Ինչ խոսք, մենք՝ կենտրոնցիներս,  ”օրհնված” ենք էդ առումով :) (զի մեր մոտ միշտ ջուր կա) Աստվածնե՞րն են  մեզ պատժել, թե՞ ծայրամասերի բնակիչների ”նավսն ” ա ընկել մեր վրա, բայց էս էլ արդեն երկրորդ օրն ա՝ ջուր չունենք, ժողովուրդ. հասե~ք, փրկե~ք.. :)
Բացի էն, որ էսօր ”խաբելու” օրն ա, էսօր նաև մամայիս ծնունդն ա ու լիքը բաներ կա անելու….
”Ժեկ” զանգել  հրաժարվում ենք… Այնտեղ միայն ջղայն ծյոծյաներ են, հավես չկա էս ազիզ օրով մուննաթ լսելու :D  Թարսի պես էլ ջուր էնքա~ն եմ սիրում…Թե, որ ջրհոս եմ՝ դրանից ա, բայց գժվում եմ, երբ ծորակը բացում եմ, ու ջուրը չի հոսում ( պաթետիկ ստացվեց): Եթե ասեմ սթրեսի մեջ եմ ընկնում, երևի չհավատաք, բայց տենց ա…Անգամ, եթե ջրի հետ անելիք չունենամ, մեկ ա ՝ գժվում եմ առանց ջրի….Մի տեսակ էնքան անպաշտպան եմ ինձ զգում…Կախվածություն ունեմ  ջրից, շտո՞ լի :)
Ու քանի որ կենտրոնի բնակիչ եմ, մաքուր ջրի հարցում ”երես առած” եմ մի քիչ :) ))) (Երևանն անցիր, Կենտրոնի ջրից մաքուր ջուր  չկա~, որպես անհաս ջրի ճամփա, ես իմ Կենտրոնի ջուրն եմ սիրում/ քնարական զեղում/:  Ու հիմա երկու օր ա՝ ջրերը տարել են :( Մնում ա լույսերն էլ տանեն, ու բոլորս կընկնենք նոստալգիկ հիշողությունների գիրկը: Վիվա 90-ականներ :) )))

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 68 other followers

%d bloggers like this: