Tag Archives: սպասել

Երևի…

Երևի միայնակ  մնալը տխուր է…

Ես չգիտեի ժպտալ արցունքների մեջից ու միայնակ մնալ, երբ ինձ էր անհրաժեշտ… Չգիտեի, թե ոնց են կարոտում ու հանդիպելիս էդ կարոտը ոնց են առնում…

Երևի կարոտելը տխուր է…

Ես չգիտեի սպասել ու հավատալ, երբ ինձ էր անհրաժեշտ…Չգիտեի, թե ոնց են օրացույցի վրա կլոր օղակներ անում ու սրտի թրթիռով հանդիպման օրերը հաշվում…

Երևի սպասելը տխուր է….

Երբ բաժանվեցինք, ես միայնակ մնացի լքված մարդուն բնորոշ անհրաժեշտությունից ու սկսեցի կարոտով օրերը հաշվել ու ռոմատիկ գրքերի հերոսների պես հավատալ, որ բաժանումը  մի նոր հանդիպում է ծնում…

Ես սովորեցի ժպտալ արցունքների մեջից, երբ մենությանս օրերն էի «օղակում» օրացույցին ու հասկացա, թե ոնց են կարոտում ու հետո  էդ կարոտը ոնց են առնում, երբ մենք կրկին հանդիպեցինք…ճիշտ և ճիշտ ռոմատիկ գրքերի հերոսների պես….

Երևի սիրելը այսպես է լինում….

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 68 other followers

%d bloggers like this: