Tag Archives: սեր

Դառնում եմ քո ստվերը…

Թեքում եմ հայացքս դեպի քեզ ու փորձում աչքերիդ մեջ նոր աչքեր փնտրել… Ժպիտդ անգամ ինձ խորթ է թվում, ու ես հոգնել եմ անվերջ ավելորդ լինելուց: Փոխում եմ հայացնքերս, էությունս, կյանքս…Փոխում եմ ամենը, բայցի քեզանից: Նայում եմ դեմքիդ ու քմծիծաղիդ մեջ փորձում ժպիտներ գտնել: Ես այնպես հոգնել եմ ծիծաղելի թվալուց… Փշրում եմ երազանքներս, բոլոր կարծրատիպերս, հոգիս [...]

Չեղած ռոմանտիզմ :)

Այ այսպիսի ռոմանտիկ տրամադրություն՝ այս էլ ինչքա՜ն ժամանակ է. միայն թե՝ ռոմանտիզմի  ”օբյեկտը” չկա ու չկա Հ.Գ. Տենց էլ չհասկացա, թե էդ անտերը, դե սերը էլի, երբ ու ոնց ա գալիս…բայց, եթե սեր լինի, կզգամ, չէ՞ :Ճ

Այսպես նստել իրար դեմ և այսպես երկար լռել…

Այսպես նստել իրար դեմ և այսպես երկար լռել: Ու երբեմն թվում է ինձ,           թե երկուսս էլ փայտից ենք պատրաստված կամ, ասենք, աշնան չորացած տերևներից: Այսպես նստել իրար դեմ ու երկար նայել իրար: Չունենալ ոչ մի հիշողություն, կարծես հենց նոր ենք ծնվել:

Միայն պինգվինները չեն, որ սիրահարված են լինում :)

“… Մենք կապրենք արջի որջում ու սկյուռի փչակում, մեղր ու ընկույզ կուտենք. ամպի չափ մեծ ընկույզներ կունենանք: Մենք կպառկենք արևի տակ ու երգեր կերգենք երկուսիս մասին, ծառերի ու մեր տաքուկ կացարանի մասին: Եվ ես իմ խենթ աչքերով կհետևեմ, որ քո մուշտակը միշտ թավամազ մնա, և թաթերդ միշտ սրաճանկ լինեն,  որովհետև դու ծույլ ու ցնդած արջ ես:  Իսկ [...]

Աշխարհի ամենաերջանիկ մարդիկ

Աշխարհի ամենաերջանիկ մարդիկ հարևաններն են…Միայն թե՝ նրանք չգիտեն այդ մասին… Կուզեի, շատ կուզեի  լինել  քո հարևանը՝  ”վերևի”  կամ  ”ներքևի” . ”կողքինի”  մասին չեմ  էլ երազում.. … Ու ես միշտ կլսեի, թե ոնց ես արթնանում արևածագին, ոնց ես քնաթաթախ քեզ լոգարան գցում…Կլսեի, թե ոնց  ես թաց սրբիչով փռվում անկողնուդ վրա՝ նորից քնելու հույսով…ու կլսեի, թե ոնց [...]

Որովհետև ամեն ինչ բաժանված է արդեն…

Ամեն ինչ բաժանված է արդեն, և աստղերը ,և արևը, և լուսինը: ես գլխահակ եմ գալիս քեզ մոտ, և ամաչում եմ սարսափելի, որովհետև ամեն ինչ բաժանված է ու նվիրված: Եվ այս բառերը՝ օտար արևներ, և մերկ ծառերը, և քո կարոտը անչափ տխուր են, անչափ հուսահատ, որովհետև այս նամակը երբեք քեզ չի հասնելու, որովհետև նորից քեզ փնտրելու [...]

Եկել էի, որ…

Եկել  էի, որ մնայի, որ դառնայի  քո ստվերը… Եկել էի, որ քեզ սիրեի, որ հետդ երազանքներ պահեի ու չվախենայի դրանց չիրականանալուց… Եկել էի, որ երկուսով բարձրանայինք ձեր շենքի տանիքներն ու երգեինք «Մեր սիրո աշունը», որովհետև աշուն էր ու որովհետև ուրիշ երգ չգիտեինք… Եկել էի, որ դառնայիր ավելի լավը, որ ժպտայիր մի քիչ… Եկել էի, որ [...]

Նարնջագույն կարոտ

Արդեն գիտեմ, թե այս Ամանորին  ամենից շատ  ում  մասին եմ  երազելու… Գիտեմ, թե ում  ձեռքերի  նարնջագույն տաքությունն  է  ինձ պակասելու… * * * Մանդարինահոտ գիշերների իմ միակ  այցելուն  հուշերի մի փունջ է` քո ձեռքերի նարնջագույնից հյուսված ու  արբած` շրթունքներիդ տաքությունից … Արդեն գիտեմ, որ  ամանորի գիշերներին քո  ներկա բացակայության  պատճառներն եմ  ծրարելու` նարնջագույն մանդարինների հոտով  [...]

Սիրում են, որովհետև սիրում են…

…Իսկ ես արդեն  հավատում էի, թե սերը հնարավոր է վերապրել երկրորդ անգամ: Նորից չեն սիրում, սիրում են կրկին…Եվ ի՞նչ  իմանաս, թե ինչ էր ուզում ասել Սևակն իր այս տողերով…Եվ, ընհանրապես, ի՞նչ գիտի Սևակն իմ  չարտասանված սիրո մասին… Մի մեջբերիր այն, ինչը բացատրություն չունի: Եվ  ինչու՞ ես ամեն ինչի մեջ բացատրություն փնտրում… Ոչինչ հենց այնպես չի [...]

Երևի…

Երևի միայնակ  մնալը տխուր է… Ես չգիտեի ժպտալ արցունքների մեջից ու միայնակ մնալ, երբ ինձ էր անհրաժեշտ… Չգիտեի, թե ոնց են կարոտում ու հանդիպելիս էդ կարոտը ոնց են առնում… Երևի կարոտելը տխուր է… Ես չգիտեի սպասել ու հավատալ, երբ ինձ էր անհրաժեշտ…Չգիտեի, թե ոնց են օրացույցի վրա կլոր օղակներ անում ու սրտի թրթիռով հանդիպման օրերը [...]

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 50 other followers