Tag Archives: միայնություն

Այսօր աշունն եմ ուզում վայելել…

Աշուն է, ու ես մտածում եմ չթրջվելու մասին…

Տաք թեյ եմ ուզում: Չէ, ավելի լավ է տաք շոկոլադ լինի` իմ սիրած կոնֆետներով: Մեկ էլ` մի քիչ անձրև թող գա, բայց միայն իմ պատուհանից դուրս: Այսօր «չոր» եմ ուզում մնալ…Այսօր աշունն եմ ուզում վայելել`պատշգամբին նստած կամ կանգնած, պատուհանին հենված կամ պատուհանից դուրս նայելիս, մի բաժակ տաք շոկոլադով ու միայնակ..

Մարդկանց մեջ միայնակ լինել ու միայնակ մարդկանցով շրջապատված…ու մարդկանց հետ լինել, բայց և չլինել միաժամանակ: Լինել միայնակ միշտ և ամենուր`մի բաժակ տաք շոկոլադով, աղմկոտ անձրևներին պատշգամբին հենված կամ պատուհանից դուրս նայելիս…Այսօր աշունն եմ ուզում վայելել…

Աշուն է, ու ես մտածում եմ չթրջվելու մասին….

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 69 other followers

%d bloggers like this: