Այսօր մայիսի 1-ն է, ինչը նշանակում է, որ, բացի այն, որ գարնան վերջին ամսվա առաջին օրն է, նաև աշխատավորների
միջազգային օրն է
Այս օրը ինձ համար չափազանց մեծ նշանակություն ունի. ես աշխատում եմ, սիրում եմ իմ աշխատանքը, այն միջավայրը, որտեղ աշխատում եմ: Դրանից էլ լա՞վ բան:
Ճիշտն ասած, ես աշխատանքի ”մեռած եմ”
Բայց, մի հատ էլ ճիշտն ասած` չէի ասի, թե մեր երկրում առանձնապես շատ են ”տռուդագոլիկները”
Ու մեկ է` էն կարծիքին եմ, որ ոչ ոք այս երկրում չի ուզում աշխատել: Բոլորը ուզում են գումար ստանալ` ոչ մի բանի դիմաց
Սեփական դիտարկումներից ելնելով եմ ասում, կարող եք չհամաձայնել ինձ հետ
Բայց լավ, անցնենք առաջ, դա չէի ուզում ասել իրականում: Անկեղծ ասած` ես չեմ հասկանում` ինչպե՞ս կարելի է չաշխատել: Չասեք` աշխատանք չկա. դա լրիվ ուրիշ, շատ ավելի ցավոտ թեմա է: Բախտի բերմամբ, թե պատահմամբ` ես շատ եմ հանդիպել ”թամբալ” մարդկանց, ու էդ տեսակը յուրահատուկ կերպով անտանելի է ինձ համար:
Մի գաղտնիք բացեմ. երբ որ աշխատանք չունեի, ահավոր ծանր էի տանում էդ փաստը: Նոր էի ավարտել մագիստրատուրան, ու ինձ համար նորմալ չէր, որ արդեն մեծ աղջիկ էի (էդ ժամանակ 21 տարեկան էի
) ու դեռ ծնողներիս հաշվին էի ապրում: Read more of this post
Like this:
Like Loading...
Կարծիքներ