Tag Archives: Համո Սահյան

Եվ ամեն անգամ քեզ հանդիպելիս…

Եվ ամեն անգամ քեզ հանդիպելիս           Ես թեթևակի բարև եմ տալիս… Ու անցորդներին այնպես է թվում, Թե մենք հազիվ ենք իրար բարևում: Չգիտեն նրանք և ի՞նչ իմանան, Որ կանգ է առնում սիրտն իմ մի վայրկյան, Որ ես քայլում եմ, մի պահ շփոթվում, Մոռանում աշխարհն, օդ փնտրում օդում… Բայց անցորդներին այնպես է թվում, Թե մենք հազիվ ենք [...]

Երեկոս սահյանական էր…

Ծովն էր, գիշերն էր, ես էի ու դու, Չորս հոգով էինք, էլ ոչ ոք չկար, Թե իմանար մեզ ինչից է զրկում, Առավոտն ինքն էլ երևի չգար: Մենք իրար մեջ որոնում էինք, Դաշնությունն էինք հյուսում մեր հոգու, Աստղերից կախված օրորվում էինք… Ծովն էր, գիշերն էր, ես էի ու դու: Համո Սահյան

Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ…

Պարզապես իմ ամենասիրած բանաստեղծություններից մեկը… Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ, Չեմ ձգտել երբեք քո որոնածին, Քո որոնածը աննյութեղենն էր, Իսկ ես` հողեղեն, հողոտ, հողածին: Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ, Իմացիր, որ էլ երեսով չտաս, Հանդիպման օրից ես ինձ նեղել եմ, Որ դու աշխարհում նեղություն չզգաս:

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 50 other followers