Category Archives: ԱՄՈՒՐ ՊԱՀՎԱԾ ՆԱՄԱԿՆԵՐ

Տար ինձ քո աշխարհ…

Երբեմն թվում է՝ այս աշխարհից չես եկել…Սեր իմ, ես պատրաստ եմ լքել բոլոր աշխարհները, որտեղ դու չկաս: Սեր իմ, ինչ պարզունակ են հնչում խոսքերը, երբ ասվում են ոչ այն մարդուն, ում պետք է: Սեր իմ, ես պատրաստ եմ մոռանալ բոլոր խոսքերը, որ երբևէ ասվել են օտար սերերին: Սեր իմ,  ինչ դժվար են ընթերցվում բառերը, որոնք սխալ [...]

Եկել էի, որ…

Եկել  էի, որ մնայի, որ դառնայի  քո ստվերը… Եկել էի, որ քեզ սիրեի, որ հետդ երազանքներ պահեի ու չվախենայի դրանց չիրականանալուց… Եկել էի, որ երկուսով բարձրանայինք ձեր շենքի տանիքներն ու երգեինք «Մեր սիրո աշունը», որովհետև աշուն էր ու որովհետև ուրիշ երգ չգիտեինք… Եկել էի, որ դառնայիր ավելի լավը, որ ժպտայիր մի քիչ… Եկել էի, որ [...]

Քո աչքերի ձայնը

Ես քո աչքերի ձայնն եմ լսել… Լսել եմ, թե ինչպես էին երգում նրանք իջնող երեկոյի հետ համըթաց, մանուշակագույն երկնքի հետ զուգահեռ… Իմ պատուհաններից այս կողմ ես միայն մի ձայն եմ լսել` քո աչքերի ձայնը: Այդպես տաք ու վարակիչ միայն քո խենթ աչքերը կարող էին ծիծաղել… Ես լսել եմ քո աչքերի քրքիջը ու քո աչքերի ճիչն [...]

Նարնջագույն կարոտ

Արդեն գիտեմ, թե այս Ամանորին  ամենից շատ  ում  մասին եմ  երազելու… Գիտեմ, թե ում  ձեռքերի  նարնջագույն տաքությունն  է  ինձ պակասելու… * * * Մանդարինահոտ գիշերների իմ միակ  այցելուն  հուշերի մի փունջ է` քո ձեռքերի նարնջագույնից հյուսված ու  արբած` շրթունքներիդ տաքությունից … Արդեն գիտեմ, որ  ամանորի գիշերներին քո  ներկա բացակայության  պատճառներն եմ  ծրարելու` նարնջագույն մանդարինների հոտով  [...]

Առաջին ձյան հետ

Գիտե՞ս, ես արդեն զգում  եմ  ձմռան շունչը… Ու ինչքան էլ  փորձեմ չմտածել  քո մասին,  ձմեռն ինձ անպայման կհիշեցնի… Ինչու՞ … Դե, որովհետև ձմռանն ամենաշատն եմ զգում քո կարիքը…Իսկ ավելի հաճախ, երբ ձեռքերս են սառչում: Գիտեմ, դու չես գա առաջին ձյան հետ ու նույնիսկ այն ժամանակ, երբ ձյունը դադարի… Գուցե ես  չիմանամ քո գոյության մասին, գուցե [...]

Սիրում են, որովհետև սիրում են…

…Իսկ ես արդեն  հավատում էի, թե սերը հնարավոր է վերապրել երկրորդ անգամ: Նորից չեն սիրում, սիրում են կրկին…Եվ ի՞նչ  իմանաս, թե ինչ էր ուզում ասել Սևակն իր այս տողերով…Եվ, ընհանրապես, ի՞նչ գիտի Սևակն իմ  չարտասանված սիրո մասին… Մի մեջբերիր այն, ինչը բացատրություն չունի: Եվ  ինչու՞ ես ամեն ինչի մեջ բացատրություն փնտրում… Ոչինչ հենց այնպես չի [...]

…Եվ հրեշտակ չես դու առանձնապես

Անգոյության ու անգործության ժամերիս միակ մխիթարությունն այն միտքն է, որ դու արժանի չէիր ինձ, որ մենք պարզապես դատապարտված էինք իրարից անջատ ապրելու… Քեզ թերագնահատելն ու անընդհատ ինչ-որ մեկի հետ համեմատելը սկզբունքի պես մի բան է դարձել…Փնտրել ու գտնել այն մեկին, ով քեզանից լավն է, կյանքի իմաստի պես մի բան է արդեն….Քեզ փնովելն ու քո մեջ [...]

ՏԽՈՒՐ ԱՉՔԵՐՈՎ ՀԱՅԸ

Չգիտեմ` լավ է, թե վատ, երբ  ասելու բան չես ունենում, երբ խոսքեր չես գտնում` արտահայտելու այն, ինչ զգում ես ու ապրում, երբ չես կարողանում հասարակ բառերով նկարագրել  մի մեծության, ում անունն է ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ: Թվում է` այնքան բան կա ասելու այս տաղանդավոր մարդու մասին, բայց, միևնույն ժամանակ, ուզում ես լռել, որ չխախտես նրա հոգու անդորրն [...]

Ինչու

Քեզ չէի խնդրել, որ կիսվես ինձ հետ: Չէի խնդրել,  որ պատմես ինձ ՆՐԱ մասին: Չէի ուզում տեսնել ՆՐԱ  նկարը…Ինչու, ինչու ստիպեցիր ինձ տեսնել ՆՐԱՆ? Ինչու պատմեցիր ինձ ՆՐԱ մասին? Ես քեզ երբևէ խնդրել էի? Ինչու որոշեցիր, որ ես պիտի ուրախանամ ՁԵԶ համար? Ինչու ստիպեցիր ինձ ժպտալ կեղծ ու անտարբեր? Ժպտալ ՁԵՐ նկարին նայելով  ու հաստատել,  [...]

Հեռանում եմ

Անտարբերությամբ լցված հոգիները դժվար թե կարողանան հասկանալ ինձ: Մի փորձիր ամեն տեղ արդարացում փնտրել: Հեռանում եմ: Արևը քեզ եմ թողնում, իսկ անձրևները տանում եմ ինձ հետ, որ ամեն անձրևից հետո հեռվից ինձ ջերմացնող արև լինի, որ չորացնի անձրևից մնացած հետքերն ու ստիպի ծիածանին բարձրանալ  դեպի երկինք: Արևը քեզ եմ թողնում. Կջերմացնես ինձ գոնե հեռվից, եթե [...]

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 50 other followers