Category Archives: ՊՈԵԶԻԱՅԻ ԺԱՄ :)

Իսկ ես քեզ որոնել եմ…

Իսկ երբ անջատված հեռուստացույցի պես քաղաքն է մարում, և մի հերթական գիշեր փոխարինում է մի հերթական ցերեկվա, դանդաղ լարում եմ զարթուցիչս հին և սարսուռով խրվում երազներիս մեջ… Երազներ, ուր ես ուժեղ եմ և ամենակարող, անարգել անցնում եմ պատերի միջով և, որն ամենակարևորն է, թեթևորեն սավառնում եմ օդում և տեսնում եմ ամեն ինչ, միայն քեզ չեմ [...]

Այսպես նստել իրար դեմ և այսպես երկար լռել…

Այսպես նստել իրար դեմ և այսպես երկար լռել: Ու երբեմն թվում է ինձ,           թե երկուսս էլ փայտից ենք պատրաստված կամ, ասենք, աշնան չորացած տերևներից: Այսպես նստել իրար դեմ ու երկար նայել իրար: Չունենալ ոչ մի հիշողություն, կարծես հենց նոր ենք ծնվել:

Որովհետև ամեն ինչ բաժանված է արդեն…

Ամեն ինչ բաժանված է արդեն, և աստղերը ,և արևը, և լուսինը: ես գլխահակ եմ գալիս քեզ մոտ, և ամաչում եմ սարսափելի, որովհետև ամեն ինչ բաժանված է ու նվիրված: Եվ այս բառերը՝ օտար արևներ, և մերկ ծառերը, և քո կարոտը անչափ տխուր են, անչափ հուսահատ, որովհետև այս նամակը երբեք քեզ չի հասնելու, որովհետև նորից քեզ փնտրելու [...]

Տերյանի ու իմ ծննդյան մասին ;)

Փետրվարի 9-ը Տերյանի ծննդյան օրն է: Երեք օր առաջ էլ  իմ ծնունդն էր Ու, եթե ես լինեի քյառթու ցեղատեսակի վառ ներկայացուցիչ, ապա անշուշտ մի գրառում կձոնեի ինքս ինձ, մոտավորապես այսպիսի վերնագրով`«Էլ  չեմ լինի ես 20 տարեկան» կամ «Տարիներն անցնում են, գնում են, գնում» Բայց, քանի որ ես հեռու եմ նման տեսակից ու բնույթով էլ մի [...]

Առաջին անգամ եմ նման բան գրում

Ձյունաշերտ ձյունածածկ ձյունե երազներ իմ իրականություն թափվող մի բուռ երազներ… Քայլում եմ արագ Եվ ու՞ր եմ շտապում… Գրում եմ գրում ու մոռանում որ բառերն իրարից ստորակետերով պիտի անջատեմ… Բայց սա նոր ձև է այստեղ  չկան ստորակետեր կան անկանոն շարված բառեր ու լիքը-լիքը կիսացնորված մտքեր…

Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր…

Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր, Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ, Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝ Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր… Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ, Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես. Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝ Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չգիտեմ։ Փակ են [...]

Мне нравится,что вы больны не мной

Դատելով մայրաքաղաքում տիրող եղանակից, ընդհարապես չեմ պատկերացնում, որ 2 օրից ձմեռ ա գալու…Բայց դա այդքան  էլ  կարևոր չի: Կարևորը` մի ամսից Ամանոր ա..Իմ այդքան սիրելի և ատելի Նոր տարին: Էդ նշանակում ա, որ ես տոնական օրերին բարեկամների տներով չափչփելու «սուրբ»  արարողակարգը  թողած, տանն եմ մնալու ու  նայելու եմ  էն սիրուն-պուպուշ կինոները, որ հաստատ ամեն տարվա [...]

Եվ ամեն անգամ քեզ հանդիպելիս…

Եվ ամեն անգամ քեզ հանդիպելիս           Ես թեթևակի բարև եմ տալիս… Ու անցորդներին այնպես է թվում, Թե մենք հազիվ ենք իրար բարևում: Չգիտեն նրանք և ի՞նչ իմանան, Որ կանգ է առնում սիրտն իմ մի վայրկյան, Որ ես քայլում եմ, մի պահ շփոթվում, Մոռանում աշխարհն, օդ փնտրում օդում… Բայց անցորդներին այնպես է թվում, Թե մենք հազիվ ենք [...]

Աղջկա ականջին (via Ֆեդերիկո Գարսիա Լորկա):Ճ

Ես չուզեցի, քեզ չուզեցի ասել  ոչինչ: Ես տեսա քո աչքերի մեջ հովի, ոսկու ու ծիծաղի երկու խենթ ծառ, որ կորցրել էին իրենց: Եվ  չուզեցի, քեզ  չուզեցի ասել ոչինչ: Ֆ.Գ. Լորկա

Երեկոս սահյանական էր…

Ծովն էր, գիշերն էր, ես էի ու դու, Չորս հոգով էինք, էլ ոչ ոք չկար, Թե իմանար մեզ ինչից է զրկում, Առավոտն ինքն էլ երևի չգար: Մենք իրար մեջ որոնում էինք, Դաշնությունն էինք հյուսում մեր հոգու, Աստղերից կախված օրորվում էինք… Ծովն էր, գիշերն էր, ես էի ու դու: Համո Սահյան

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 50 other followers