Category Archives: ՄԻ ՔԻՉ ԼՈՒՐՋ

Շուշին…

Շուշիի ազատագրումը պարզապես հաղթանակ չէ…Այն պատմություն է, թե ինչպես է պետք հաղթանակել…© Շնորհավոր մեր հաղթանակը!

Բանը բանից անցել է կամ բլոգել, թե չբլոգել :)

Ու բանը հասել է նրան, որ մարդ արդեն ”վախենում է” սեփական բլոգում գրառումներ անի… Էսօր բլոգերներին գրաքննում են, քաղմաս են կանչում, հորդորում են ջնջել գրառումները և այլն: Բա մեր լրատվական կայքերն ու թերթերը….Որ հղում չեն տալիս այս կամ այն բլոգին, մարդու ծիծաղ է գալիս: Չէ, ես չեմ ասում, որ չի կարելի բլոգերին վստահել, բայց մարդ [...]

Եղիր իմ Սարգիսը…

Ու թող հըլը մեկը փորձվի՝ վաղը իմ Վալենտինը շնորհավորի…Սև Վալենտին ցույց կտամ Սուրբ Սարգսի տոնին, որն այս տարի փետրվարի 4-ին էր, ոչ ոք ինձ չնորհավորեց ու երբ պատկերացնում եմ, թե վաղն ինձ ինչ սիրատոչոր շնորհավորանքներ են սպասվում… Կարճ ասած, տղաներ և աղջիկներ, ինձ համար գոյություն չունի Վալենտինի օր, այնպես, ինչպես գոյություն չունի Հելոուին, շնորհակալության օր [...]

Շնորհավոր տոնդ, զինվոր…

ՀՀ Ազգային բանակից ես մեծ եմ ընդամենը երկու տարով… Դեռ թարմ են  90-ականների վերջի հիշողությունները բանակի մասին:   98-99 թթ-ին, երբ պարի խմբակ էի գնում, հաճախ էինք խմբով համերգներ տալիս զորամասերում… Լինում էր այնպես, որ զորմասից-զորամաս տեղափոխվելիս երբեմն ստիպված էինք լինում գիշերել այնտեղ… ՈՒ ես հիշում եմ խավարսերներով ու տարբեր տեսակի միջատներով լի սենյակները, որտեղ [...]

Ամանորի զեղչեր՝ անպատժելիության տեսքով

Որոշել էի մի բարի գրառում անել, հենց այնպես, տրամադրության համար, էն էլ հիշեցի վերջերս համացանցում պտտվող լուրերն ու հասկացա, որ էս գորշ իրականության ֆոնին իմ ցանցառ ու անլուրջ գրառումները  մի տեսակ ”չեն նայվի”:  Ու սրանից բնավ չի հետևում, թե սույն գրառումը լի է լինելու նեգատիվ մտքերով….բնավ:  Պարզապես առաջին հերթին որպես մարդ, հետո որպես լրագրող-բլոգգեր, ես [...]

Մարկես or not Մարկես :)

Ողջույն բոլորին :Ճ Այսքան երկար ընդմիջումից հետո  Շուշը դարձյալ ” եթերում ա ” :Ճ  Որ համ բարևի բլոգի այցելուներին, այսինքն՝ հենց քեզ, որ հիմա հավանաբար դեմքի խորիմաստ արտահայտությամբ մի քանի վայրկյան ա՝ կարդում ես, որ տեսնես էլ  ի՞նչ տազա բան ա ” բստրել” Շուշոն, իսկ վերջինս անընդհատ ձգձգում ա  կուլմինացիոն պահը , համ էլ, որ [...]

Ուշացած շնորհակալություններ :)

Ողջույն բլոգասեր հասարակությանը :Ճ Մի քանի օր առաջ “Մաքսլիբերթիի” լրագրողներից մեկն ինձ կանչեց հարցազրույցի…դե որպես հայտնի բլոգերի Ու ես հիշեցի ոչ հեռավոր անցյալում տարբեր լրատվամիջոցներին տված իմ հարցազրույցները, որոնք այսքան ժամանակ միանգամայն անիրավացիորեն ”թաքցրել եմ ” ձեզանից :  Սոլիդարությունը, բայց ավելի շատ՝ շնորհակալ լինելու ցանկությունն ինձ դրդեցին առանձին գրառում  անել ու հերթով նշել բոլոր այն [...]

Երկրաշարժն ու իմ ապրումները

Երեկվա ցնցումները ամենաքիչը ես եմ զգացել երևի….ֆիզիկապես….. Էդ ժամանակահատվածում տանը չէի, դրսում էի, ու երբ մտա խանութներից մեկը, արդեն խոսում էին երկրաշարժի մասին….միայն հետո պիտի իմանայի, որ երկրաշարժն իրականում  Թուրքիայում է տեղի ունեցել…. Սրանից մի քանի օր առաջ քույրս իր պարի համույթով մեկնում է Արևմտյան Հայաստան՝ մասնակցելու Տիգրանակերտում սբ. Կիրակոս եկեղեցու վերաբացմանը: Երկրաշարժի նախորդ օրը [...]

Մտորումներ 3

Բարի լույս …Այսօր օրը բարի է, տրամադրությունս՝ նույնպես, բայց դա ինձ չի խանգարում, որ բացեմ  մտորումների շարքն ու անխնա ” քլնգեմ”  բոլորին Այսօրվա գրառման առաջին հորիզոնականում մեր հարգարժան լրագրողներն են: Ես նկատել եմ. կա լրագրողների մի տեսակ, ում կարելի է ոչ թե ժուռնալիստ անվանել, այլ պարզապես լուր գրող… Հա, հա, մերոնք սովոր են միայն այստեղից-այնտեղից [...]

Պարզապես շնորհավո՜ր

Ես այնքան մեծ ու գիտակ չեմ, որ իրավունք վերապահեմ քննարկել ՀՀ Անկախության տոնը, քննադատել կամ դժգոհել, մանավանդ որ՝ ինքս ոչնչով չեմ նպաստել անկախության ձեռքբերմանը, փոխարենն այնքան հասուն եմ, որ հասկանամ ու գիտակցեմ, թե ինչ գնով ենք ձեռք բերել այն, թե ինչերի միջով ենք սպիտված եղել անցնել անկախության առաջին տարիներին…. Էս ոճի երգեր չեմ լսում, բայց, [...]

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 50 other followers