Թեքում եմ հայացքս դեպի քեզ ու փորձում աչքերիդ մեջ նոր աչքեր փնտրել… Ժպիտդ անգամ ինձ խորթ է թվում, ու ես հոգնել եմ անվերջ ավելորդ լինելուց:
Փոխում եմ հայացնքերս, էությունս, կյանքս…Փոխում եմ ամենը, բայցի քեզանից: Նայում եմ դեմքիդ ու քմծիծաղիդ մեջ փորձում ժպիտներ գտնել: Ես այնպես հոգնել եմ ծիծաղելի թվալուց…
Փշրում եմ երազանքներս, բոլոր կարծրատիպերս, հոգիս եմ անգամ դնում ոտքերիդ տակ…Դավում եմ ինձ, դավում՝ սկզբունքներս, միայն քեզ եմ հավատարիմ մնում: Բայց ես հոգնել եմ խաբված լինելուց:
Մոռանում եմ ստերդ, ստորություններդ, մոռանում ամենը, բացի քեզանից… Ու չեմ գիտակցում, թե ոնց եմ հեռանում ինքս ինձանից: Իսկ փոխարենը՝ չեմ մոտենում քեզ ոչ մի սանտիմետրով…
Ես դառնում եմ քո ստվերը, ոչինչ ավելի…
Like this:
One blogger likes this post.
Կարծիքներ