Ու թող հըլը մեկը փորձվի՝ վաղը իմ Վալենտինը շնորհավորի…Սև Վալենտին ցույց կտամ
Սուրբ Սարգսի տոնին, որն այս տարի փետրվարի 4-ին էր, ոչ ոք ինձ չնորհավորեց ու երբ պատկերացնում եմ, թե վաղն ինձ ինչ սիրատոչոր
շնորհավորանքներ են սպասվում…
Կարճ ասած, տղաներ և աղջիկներ, ինձ համար գոյություն չունի Վալենտինի օր, այնպես, ինչպես գոյություն չունի Հելոուին, շնորհակալության օր և նմանատիպ գեղցի, ռաբիս տոներ:
Ու ես հիմա մտածում եմ. ասենք թե՝ հեռավոր Հնդկաստանում մեր հնդիկ քույր ու եղբայրները տոնում են Բուդայի օրը: Հիմա եթե ես իմ ողջ ուժն ու եռանդը, պատրաստակամությունը ու դեռ մի բան էլ՝ գումարը վատնում եմ ոմն Բուդայի տոնը նշելու վրա, չի՞ ստացվում, որ ես ընդունում եմ ուրիշ Աստծո, չի ստացվու՞մ, որ ես դավաճանում եմ իմ կրոնը…
Ախր, էս դեռահասները ոնց չեն հասկանում, որ ժողովուրդները միմյանցից միայն նրանով չեն տարբերվում, որ ուրիշ լեզուներով են խոսում, կամ էդ անտերը միայն հո աշխարհագրական դիրքով չի որոշվում…Բա մշակույթը, ավանդույթները, երգերը, պարերը, կերակրատեսակները…Ինչո՞վ եմ ես տարբերվելու ամերիկացուց, եթե ամեն օր խոսեմ անգլերեն, ամեն նոյեմբերին շնորհակալության տոն նշեմ՝ իրենց ավանդական կերակրատեսակներով, հելոուին, Վալենտին….Արդյո՞ք ես չեմ դադարի լինել հայ քրիստոնյա…
Չգիտեմ՝ ով ինչպես, բայց ինձ համար մի սիրո տոն կա և դա սբ. Սարգիսն է:
Մի քիչ շատ մեծավարի ստացվեց գրածս, բայց հո հավերժ ցանցառ բաներ չեմ գրելու
Հ.Գ. Դպրոցական տարիքում, էն որ ամեն ինչ Վալենտինի գույների մեջ է լինում, ես էլ շատ ոգևորված էի էդ տոնով, բայց ես մեծացա, երեխաներ, հերթը հիմա ձերն է
Like this:
One blogger likes this post.
Շուշան ջան, գիտես, ես 2 ձեռքով համաձայն եմ հետդ ու վերստին շնորհակալություն եմ հայտնում: Ես էլ էսօր անտարբեր չանցա ՎալենԾինի հանդեպ: Ժամանակ ունենաս, կարդա` http://sarkavag.blogspot.com/2012/02/blog-post_13.html
Ոչ միայն ժամանակ գտա ու կարդացի, այլև մեկնաբանեցի…շատ տեղին ու ճիշտ գրառում էր, շնորհակալություն:
Thank you,
Sarkis
Shushan jan enpes chi vor yes endunum em Valentine-i tone, bayc aprelov Hayastanic durs, tesa u janacheci hayeri voronq katolik ekexecu hetevordner en u bnakanabar endunum u nshum en ays tone. Mec hashvov tone patkanum e qristonyanerin, ankax amen inchic. Aysqaaaaan el mec xndri petq chi veracel, aysqan el mec ushadrutyun petq chi darcnel dran, aveli karevor harcer kan, te che voch kronapox enq linum Valentine nshelov, voch el orinak yes dadarum em hay linel amen or angleren xoselov.
Նարինե ջան, ես լավ գիտեմ, որ այսօր դրսում ապրող շատ հայեր, խոսելով օտար լեզվով և ապրելով օտար միջավայրում, շարունակում են հայ մնալ ավելի, քան Հայաստանում ապրող որոշ հայեր: