Շնորհավոր տոնդ, զինվոր…
Posted by on January 28, 2012
ՀՀ Ազգային բանակից ես մեծ եմ ընդամենը երկու տարով… Դեռ թարմ են 90-ականների վերջի հիշողությունները բանակի մասին: 98-99 թթ-ին, երբ պարի խմբակ էի գնում, հաճախ էինք խմբով համերգներ տալիս զորամասերում…
Լինում էր այնպես, որ զորմասից-զորամաս
տեղափոխվելիս երբեմն ստիպված էինք լինում գիշերել այնտեղ…
ՈՒ ես հիշում եմ խավարսերներով ու տարբեր տեսակի միջատներով լի սենյակները, որտեղ այդպես էլ չքնեցինք…Դե, երեխա էինք, այն էլ՝ աղջիկ: Վախեցանք: Գնացինք ավտոբուսի մեջ գիշերելու…
Հիշում եմ առավոտյան ճաշարանի հոտը, ձկան կանսերվան ու կլոր-կլոր կտրատած կարագը, որ այդպես էլ չկերանք…
Հիշում եմ զինվորների խանդավառությունը մեր խմբի տարիքով մեծ աղջիկներին տեսնելիս, նրանց շուրջ անվերջ պտտվելը, նրանցով հիանալը:
Սրանք բանակի հետ կապված 8-9 տարեկան աղջկա միակ հիշողություններն են, որ պահպանվել են մինչ օրս: Ոչինչ ավելի ես չգիտեմ և զարմանում եմ, թե զորամասում մեկ ժամ անգամ չանցկացրած մարդիկ ինչպե՞ս են կարողանում դատողություններ անել բանակի մասին….
Ինչևէ, այսօր ՀՀ Զինված ուժերի 20-ամյակն է և սրանով թող որ ոչ ամեն ինչ, բայց, այնուամենայնիվ, ինչ-որ բան ասված է:
Շնորհավոր տոնդ, զինվոր: Խաղաղ ու հպարտությամբ ծառայես հայրենիքիդ:




Կարծիքներ