Իսկ ես քեզ որոնել եմ…

Իսկ երբ անջատված հեռուստացույցի պես քաղաքն է մարում,
և մի հերթական գիշեր փոխարինում է մի հերթական ցերեկվա,
դանդաղ լարում եմ զարթուցիչս հին
և սարսուռով խրվում երազներիս մեջ…
Երազներ, ուր ես ուժեղ եմ և ամենակարող,
անարգել անցնում եմ պատերի միջով
և, որն ամենակարևորն է, թեթևորեն սավառնում եմ օդում
և տեսնում եմ ամեն ինչ,
միայն քեզ չեմ տեսնում ոչ մի տեղ:
Իսկ ես քեզ որոնել եմ բոլոր գրքերի մեջ,
ուր աշխարհի ամենաուրախ քաղաքներն են ապրում,
ուր միայն հանդիպում են մարդիկ
և այլևս չեն բաժանվում:
Բայց դու չկայիր, չկայիր ոչ մի տեղ:

****

Ես քեզ որոնել եմ կինոների հերթերում,
կինոներ` անդավաճան սիրո պատկերներով լեցուն,
և միայն դու չկայիր, չկայիր ոչ մի տեղ:
Շրջել եմ կայարաններում` հեռո և մոտիկ,
և դիմավորել գնացքները բոլոր,
բայց դու չես գալիս ոչ մի գնացքով..
Եվ երազն անգամ մաշվում է գրքի պես,
գնալով դժվարանում է անցնելը պատերի միջով,
իսկ ամենավատն այն է, որ պարզապես
անհնարին է դառնում այս աշնան ցրտին
սավառնելն օդում բարակ քնաշորով…
Եվ տարիքս էլ այն չէ, հոգնել եմ արդեն,
ներիր, այլևս չեմ կարող թռչել,
չեմ կարող թռչել…

(c) Հովհաննես Գրիգորյան

About these ads

4 Responses to Իսկ ես քեզ որոնել եմ…

  1. Nataly December 8, 2011 at 4:15 pm

    Հիանալի է, թախիծ կա, բայց միևնույն է հաճելի է….

  2. Սամվել July 1, 2012 at 11:07 pm

    Ձուկ չկա ու պարոն Գրիգորյան-խեցգետինը անձուկ տեղում իրեն ձուկ է հռչակել։ Նրա ստեղծագործությունները ինձ հիշեցնում են նյու-յորքյան արվարձանների անգրագետ նիգերների հնարած ՌԷՊ-ը։ Ոչ բովանդակություն, ոչ ձև։

    • Shushan July 2, 2012 at 10:54 pm

      Սամվել ջան, իհարկե, դա քո իրավունքն է՝ հավանել կամ չհավանել Հովհաննես Գրիգորյանի ստեղծագործությունները, բայց, կներես, մեկնաբանություններիցդ մի տեսակ վառվածի հոտ է գալիս :Ճ Մի բան էլ, միգուցե Սամվելն ավելի լավ բաներ ունի գրած և պատրաստակամություն կհայտնի հրապարակել դրանք, հը՞ն:

  3. Inessa July 7, 2012 at 12:51 am

    nman toxeric parz e darnum, vor cer makardak@, krtvacutyan, kardacvacutyan, chashaki makardak@ shat aveli cacr e, qan henc cer nshac sevamortneri REP-@ :) ))

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 68 other followers

%d bloggers like this: