Ուշացած շնորհակալություններ :)

Ողջույն բլոգասեր հասարակությանը :Ճ Մի քանի օր առաջ “Մաքսլիբերթիի” լրագրողներից մեկն ինձ կանչեց հարցազրույցի…դե որպես հայտնի բլոգերի ;) Ու ես հիշեցի ոչ հեռավոր անցյալում տարբեր լրատվամիջոցներին տված իմ հարցազրույցները, որոնք այսքան ժամանակ միանգամայն անիրավացիորեն ”թաքցրել եմ ” ձեզանից :  Շնորհակալ լինելու ցանկությունն ինձ դրդեցին առանձին գրառում  անել ու հերթով նշել բոլոր այն կայքերի, հաղորդումների անունները, որոնք անդրադարձել են ինձ ու իմ բլոգին: Դե, գնացինք:

Սկսեմ երևի ամենաթարմից՝ “Առավոտ ”  երիտասարդկանին տված իմ հարցազրույցին, որը կարող եք կարդալ սեղմելով  ահա ԱՅՍ ՀՂՄԱՆ վրա: Լիքը-լիքը շնորհակալություններ Հռիփսիմե Հովհաննիսյանին :*

Անցնեմ առաջ : Հաջորդը  ”Ազատություն” ռադիոկայանի “Մաքսլիբերթի ” հաղորդմանը տված իմ հարցազրույցն է , որը կարող եք կարդալ կամ լսել անցնելով ԱՅՍ ՀՂՈՒՄՈՎ : Հատուկ շնորհակալություն Հասմիկ Գրիգորյանին:

Անցնեմ հաջորդին:  PCnews.am կայքի “Բլոգի հաջողության գաղտնիքները ” հոդվածն առաջիններից մեկն էր, որ անդրադարձ կատարեց ինձ: Հարցազրույցը կարող եք կարդալ ԱՅՍ ՀՂՈՒՄՈՎ:  Special thanks to Նարեկ Մամիկոնյան ;)

Այս կոնտեքստում կարդացեք նաև Դօրիանի ամենամյա մրցանակաբաշխության մասին ԳՐԱՌՈՒՄԸ, որտեղ ինձ շնորհվեց ”տարվա բլոգեր ” տիտղոսը: Հա, ի դեպ, մրցանակը, որն ընդունված ա նման դեպքերում ստանալ, տենց էլ  չստացա :) Բայց մեկ ա՝ էդ նույն շնորհակալություններից նաև Դօրիանին:

Քանի որ խոսք գնաց տիտղոսներից ու նման բաներից, չեմ կարող չնշել Վարդան Պապիկյանի բլոգի օրվան նվիրված գրառումը, որում տեղ հատկացվեց նաև իմ բլոգին: Գրառումը կարդացեք ԱՀԱ ԱՅՍՏԵՂ :

Էլի շատ հարցազրույցներ կան, որոնք ավելի շատ վերաբերում են ոչ թե իմ բլոգին, այլ “Հրավիրենք Մարկեսին Հայաստան “ նախաձեռնությանը: Այնուամենայնիվ, դրանց շարքից  ուզում եմ առանձնացնել  amsagir.am-ի հարցազրույցը, որը կարող եք կարդալ անցնելով ԱՅՍ ՀՂՈՒՄՈՎ: Մնացած հոդվածները նախաձեռնության մասին առանձին գրառման մեջ կնշեմ ;)

Հա, չմոռանամ շնորհակալություն հայտնել “Շանթ” -ի լրագրող Մանվել Քեշիշյանին, ով իր ռեպորտաժներից մեկում անդրադարձավ իմ բլոգին, ու ես առաջին անգամ որպես բլոգեր երևացի հեռուստաէկրաններին:

Քանի չեմ մոռացել, անպայման ասեմ, որ  շատ շնորհակալ եմ  նաև  ” Ինտերակտիվ ” -ի և Արցախի ” Start up ” հաղորդաշարի լրագրողներին, ովքեր այնքան են անդրադարձել իմ բլոգին, որ հաշիվն արդեն կորցրել եմ :)

Ոնց որ թե վերջ…Կներեք, եթե ինչ-որ մեկին մոռացա…Իմացեք, որ Շուշը անչափ շնորհակալ ա իր անձի ու բլոգի հանդեպ ցուցաբերած ձեր հետաքրքրությունից ու չեմ վախենա ասե՝լ անգամ սիրուց: Կարևորը՝ մեր սերը փոխադարձ ա՜ ;)

Հ.Գ. Գրեցի, գրեցի ու հասկացա, թե ինչքան անշնորհակալ բան եմ արել, որ այսքան ժամանակ  բլոգումս չեմ դրել ձեր անդրադարձները: Քիչ էր մնում ուշանայի, հա՜ :)

Մի հատ էլ Հ.Գ. Գրեցի, գրեցի ու զգացի, որ գրածս մի տեսակ հրաժեշտի նամակի ա նման: Բայց նման բան չկա ու չի էլ լինի:

Թերևս այսքանը: Հավերժ ձեր սիրելի բլոգեր՝ Շուշան Շատիկյան:

About these ads

4 Responses to Ուշացած շնորհակալություններ :)

  1. A voice from nowhere November 4, 2011 at 2:00 pm

    Շնորհավորում եմ, մաղթում էլ ավելի մեծ ճանաչում և նորանոր հաջողություններ: Մենք սիրում ենք ,,Օրագիրը,,…

  2. Զառա November 26, 2011 at 4:36 pm

    :) Ու դու ամեն տեղ իմ անունն ես տալիս? Ես բոլորը չեմ կարդացել ու լսել, մարդիկ ինձ պատմում են:ՃՃՃճ Շուշ ջան, այ լավ յու թու: Բլոգումս քեզ հարց եմ գրել, ինչու չես պատախանում չեմ հասկանում? :) ))))))

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 69 other followers

%d bloggers like this: