Այսպես նստել իրար դեմ
և այսպես երկար լռել:
Ու երբեմն թվում է ինձ, 
թե երկուսս էլ
փայտից ենք պատրաստված
կամ, ասենք, աշնան չորացած տերևներից:
Այսպես նստել իրար դեմ
ու երկար նայել իրար:
Չունենալ ոչ մի հիշողություն,
կարծես հենց նոր ենք ծնվել:
Մեր կողքին մարդիկ կծիծաղեն,
մենք չենք լսի նրանց,
կասկածանքով կնայեն մեզ,
իսկ մենք` իսկապես փայտից,
մեր կողքին մարդիկ կտխրեն
հետո դանդաղ կծերանան…
Այսպես նստել իրար դեմ
և այսպես երկար լռել:
Հետո երկնքից մոխիր կթափվի:
Հետո կլինի քամի:
Եվ քանի որ մենք պատրաստված էինք
աշնան դեղին տերևներից,
կցրվենք դես ու դեն
և էլ չենք լինի:
(c) Հովհաննես Գրիգորյան
Like this:
Like Loading...
Այս հեղինակին հորջորջում են հանճարեղ, բայց մարդը ուզում է խաբած լինի։ Կարդացել եմ ուրիշ, այսպես ասած, բանաստեղծություններն էլ, ոչ մի բան չկա տակը։ Անկապ մտքերի շարադրանք։ Ակնհայտորեն պոռնիկին նամուսով աղջկա տեղ է ուզում անցկացնել։
Դա Ձեր անձնական կարծիքն է, որին հակադարձելու իրավունք չունեմ, թերևս, բայց, ”եթե տակը բան չեք տեսել”, գուցե խնդիրը Ձե՞ր մեջ է: