Մտորումներ 2

Էս գրառումը ”Մտորումներ” գրառման տրամաբանական շարունակությունը պիտի լինի…Էլի քայլում էի Երևանի փողոցներով ու էլի լիքը բաներ մտածում…Էս անգամ կարճ կկապեմ, ինչպես ասում են  ;)

Ժողովուրդ, ասեք ինձ  խնդրում եմ, էդքան անլվա, լպստած մազերով, փնթի հագնված (իրանց կարծիքով՝ ահավոր ”սծիլնի”) պիժոններ որտեղի՞ց մեր քաղաքում…. Դրանց որ տեսնում եմ, սկսում եմ մտածել՝ տեսնես սրանց ո՞վ կառնի, հետո անմիջապես ուղղում եմ ինքս ինձ՝ հավատացնելով, որ իրենցից բեթար աղջիկներ էլ կան… Կարող ա ես շատ ”ստառամոդնի” եմ, բայց էդ լպստած մազերով  շոռտիկ-տռուսիկով քաղաքում  ”ճեմող” ջահելներին տենց էլ  չհասկացա: Նայում ես, էնքան վտիտ, հիվանդոտ տեսք ունեն, քեզ թվում ա՝ մի հատ ուժեղ քամի փչի, կքշի-կտանի… Մի տեսակ անառողջ-սծիլնի են, եթե ”սծիլնին” էդ ա մեր օրերում…

Մի քանի օր առաջ Կասկադում նստած եմ, մարդ եմ սպասում եմ, ձեռքի հետ էլ անցնող-դառնողներին եմ նայում: Վերը նկարագրածի պես մի  երիտասարդ անցավ՝ դանդաղ ճեմելով, անջատված, կիսագլորվելով: Կամ խմած էր, կամ էլ չգիտեմ…Մայկի վրա էլ  ռուսերենով գրած էր ”խուժան”, տակն էլ մի հատ ռաբիզ կարմիր պաչիկ էր նկարած :) Մայկեն՝ ջանդամը, բա ի՞նքը…Ինքը շատ լավ  օրինակ էր, թե ինչպիսին Չպիտի լինի տղամարդը…դե, գոնե իմ պատկերացմամբ:

Բան չունեմ ասելու, հասկանում եմ ինչ-որ տեղ. նոր ժամանակներ, նոր ջահելություն: Մտանք Եվրոպա, աչքերներս բացվեց, չտեսի պես ինչ կարեցանք՝ մեզանով արեցինք: Բայց ինչի՞ էսքան ծայրահեղ կերպով…Ինչի՞ էսքան անճաշակ, հակահիգիենիկ ձևով…դե, գոնե իմ պատկերացմամբ:

Էհ, աչքիս ես էլ դուրս չգամ զբոսնելու քաղաքով :)

About these ads

10 Responses to Մտորումներ 2

  1. Սեդա Հակոբքյոխվյան July 16, 2011 at 12:52 pm

    Առաջադիմություն կը պոռանք ետ-ետ կը գնանք

  2. Ann July 16, 2011 at 1:11 pm

    :D :D :D :D :D :D :D բնականից լավը չկա :D :D

  3. Ann July 16, 2011 at 9:49 pm

    չէէէէէէէ ճիշտ չէս հասկացել.. ես ընդհանրապես եմ ասում որ բնականից լավը չկա.. ոչ թե դրանց նման իրանց կոտորեն…

  4. aram July 18, 2011 at 2:35 pm

    Դառնանք զ’օղորմի չի տանք…եվրոպայից ենքան հրաշալի բաներ կա վերցնելու, մինչդեռ մենք…

  5. Լուսին Ամարա July 18, 2011 at 5:29 pm

    Շուշան ջան, բա որ իմ տեսածներին էիր տեսել?? :D

    Մերսի, որ թերությունները հումորի միջոցով շտկելու գոնե փորձեր անում ես.. :)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 68 other followers

%d bloggers like this: