Աշխարհի ամենաերջանիկ մարդիկ հարևաններն են…Միայն թե՝ նրանք չգիտեն այդ մասին…
Կուզեի, շատ կուզեի լինել քո հարևանը՝ ”վերևի” կամ ”ներքևի” . ”կողքինի” մասին չեմ էլ երազում..
… Ու ես միշտ կլսեի, թե ոնց ես արթնանում արևածագին, ոնց ես քնաթաթախ քեզ լոգարան գցում…Կլսեի, թե ոնց ես թաց սրբիչով փռվում անկողնուդ վրա՝ նորից քնելու հույսով…ու կլսեի, թե ոնց է բջջայինդ քեզ սթափեցնում, ու թե ոնց ես զայրացած մի կողմ շպրտում այն…Հետո նորից կլսեի ամեն անգամվա պես գազօջախին թափվող սուրճի թշշոցն ու ամեն անգամվա պես ինքդ քեզ վրա թափող բարկությունդ…
Եթե լինեի քո ”ներքևի” հարևանը, կլսեի անհանգիստ կամ գուցե հանգիստ այս ու այն կողմ անող ոտնաձայներդ….Ամեն երեկո մարզանք անելիս ոսկորներիդ մեղմ ճտճտոցը կլսեի, հետո դարձյալ ականջ կդնեի դեպի լոգարան շտապող ոտնաձայներիդ, եթե տիրապետեի մարդկային հաղորդակցման այդ ստորագույն ձևերին…
Միայն լինեի քո հարևանը…”ներքևի” կամ ”վերևի”, ”կողքինի” մասին չեմ էլ երազում..
Հետաքրքիր ժողովուրդ են հարևանները…Նրանք աշխարհի ամենաերջանիկ մարդիկ են ու չգիտեն այդ մասին…
Like this:
3 bloggers like this post.
շատ լավն էր Շուշ
Շնորհակալ եմ, Արաքս ջան!!
Վաղուց նման հիասքանչ բան չէի կարդացել. շնորհակալություն քեզ, Շուշան:
Շնորհակալություն Ձեզ, որ կարդում եք
Թերևս մեկին էլ ես կերազեի նման հրևան լինել, կեցցես Շուշան, փոքրիկ էր, բայց մեծիմաստ:
Անչափ շնորհակալ եմ…
«Սաղ էս Շուշանն էր էլի, մի թողեք էս աղջկան ինտերնետ մտնի : ) Թե չէ էս համատարած էշամոլության, էշականացման ֆոնին մի տեսակ սիրուն չեն հնչում իր «խոհափիլիսոփայական» մտքերն»
http://bit.ly/kPKeDQ
Ասում էի, չէ՞, ուղիղ իմաստով կհասկանան….
Դա ուղղակի կատակ էր
Աշխարհի ամենաերջանիկ մարդը դուէս Շուշան ես շատ կուզեի լինել քո ներքևի հարևանը՝!
very-very nice…
Thanks
Այ, եթե դու մեր հարևաններին տեսնեիր, երևի էս տողերը չէիր գրի:ՃՃՃ Բայց լավն էր, հետաքրքիր…
Խնդրեմ:ՃՃՃ
Ես այս տողերը կարդացել ու ամեն կերպ ուզում էի հիշել ,թե որտեղ…. այնքա~ն հարազատ են դարձել , ուզեցի ասել շնարհակալություն նման զգացում առաջացնելու համար:)
Այդ ես պետք է շնորհակալություն հայտնեմ, որ հերիք չի կարդում եք, դեռ մտապահում էլ եք գրածներս :Ճ
shat sirun voj unes, amen kardacoxi ktva te inqn a grel, vonc vor bolori mtacace qo shurteric sirun dzevov durs ga. apres, shnorhakalutyun! inch yerjanik es vor sirun u yurorinak es mtacum…
Չէ, ես երջանիկ եմ, որ Ձեր պես ընթերցողներ ունեմ…շատ շնորհակալ եմ:
Շատ սիրուն էր, շնորհակալություն:
ՀԳ: Հիշեցի ինձ մի քանի տարի առաջ, կարոտեցի գրելուն :
Քեզ ևս շնորհակալություն!
Հ.Գ. Շարունակիր գրել