Ես սիրում եմ իմ երկիրը, ”քարերի ամրոց, մեր հայոց երկիրը”, որտեղ մրցանակներ են շնորհվում աղանդավորներին, որտեղ երիտասարդության մեծ մասը անառակությունն ու անբարոյականությունը, խմելն ու ծխելը զարգացած լինելու չափանիշ է համարվում, իսկ Կոմիտաս ու ազգային երգ-երաժշտություն լսելը՝ հետամնացություն:
Սիրում եմ հայհոյանքներից բաղկացած մեր ազատ, անկախ մամուլը…
Սիրում եմ մեր նոր զարգացող, բայց դեռ աղքատ համարվող երկիրը, որտեղ կառուցվում է աշխարհի ամենաերկար ճոպանուղին և պատրաստվում` աշխարհի ամենամեծ շոկոլադը, որտեղ դեռ 20 տարի առաջ աղետից անօթևան մնացած ընտանիքներ կան ու որտեղ նվազագույն աշխատավարձը քարը պայթի-տրաքի՝ 35.000 դրամ է կազմում…Բայց զատո աշխարհի ամենաերկար ճոպանուղին ու ամենամեծ շոկոլադը մերն ա է՜, մերը՜.. Իսկ մերն, ինչպես գիտենք, անուշ ա՜:
Սիրում եմ գյուղերից քաղաք, քաղաքից՝ խոպան փախնող երիտասարդներին, գյուղի ամոթխած աղջիկներին, որոնց մեծ մասի ուշքն ու միտքը երևանցի տղա կպցնելն ա..
Սիրում եմ 25 տարին լրացած, ըստ այդմ՝ տունը մնացած աղջիկներին, 40-ն անց բիզնես, տուն-տեղ ունեցող, բայց ”նաստիռնը” չամուսնացող տղամարդկանց…Սիրում եմ ծայրահեղ աղքատ, բայց 7-8 երեխա ունեցող ընտանիքներին….Անգամ Կասկադում աննպատակ շրջող դեռահասներին եմ սիրում…
Շատ բան եմ սիրում մեր երկրում….Սիրում եմ, որովհետև մերն ա՛, մերը՛, իսկ մերն, ինչպես գիտեք, անուշ ա՛…
Like this:
Like Loading...
այո ….. share-ի արժանի հոդված
ապրեսսսսսսսս
Ես էլ սիրեցի Շուշան ջան
))
Շնորհակալ եմ!!!
Lavn er, u der shat ban kareli er avelacnel, bayc lreln aveli lav e
(((
Համաձայն եմ!!!! Բայց պետք չէ տխրել
<>,-ay es tox@ du chpiti greir:((((((((((((((((:))))))))))
Ո՞ր տողը…Գրեք առանց չակերտների
Բայց զատո մենք մի սեպ ենք` մխրճված Պանթուրքիզմի կոկորդում…
Իսկ դա առավելությու՞ն է մեզ համար:
Կարծում եմ, սա ամենակարևոր փաստարկն է, որի մասին չի կարելի մոռանալ և ոչ մի վայրկյան. մի կողմից` երեք միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը հույս է փայփայում, որ երբևէ կվերադարձնի իր տարածքն ինն անգամ գերազանցող Արևմտյան Հայաստանը, մյուս կողմից` յոթանասուն միլիոնանոց Թուրքիան և ութ միլիոնանոց Ադրբեջանը երազում են կուլ տալ իրենց տարածքից բազում անգամ փոքր ,,հայկական սեպը,,, որն այդպես խրված է նրանց կոկորդում: Դժվար չէ գուշակել, թե ում նպատակներն են ավելի իրատեսական… Բայց մենք արել ենք մեր առաջին քայլն այդ անիրատեսական երազանքում… Դա Արցախի վերադարձն է:
Միանշանակ այդպես է!!!!!!!
Շուշ, սարկազմդ լավն էր….մյուս կողմից ցանկալի չէր..որովհետև իրականությունա…շատ~շատ ափսոս, որ էդպեսա … Իսկ գուցե երիտասարդներով գլուխ գլխի տանք մի բան փորձենք փոխել, հը??
Դե, Սաթ ջան, իրականությունից չես փախչի…Իսկ ինչ վերաբերում ա մի բան փոխելուն, ինձ թվում ա էդ բոլորիս խնդիրը պիտի լինի՝ անկախ տարիքից ու սեռից:
Հրաշալի է ներկայացվաց Շուշան, դա կարծես թե գրված է բոլորիս անունից, ես կարծում էի, թե երիտասարդ սերունդը դա չի նկատում, ուրախ եմ , որ սխալվում եմ, գիտես , կարող ես որպես լրագռող լուսաբանություններդ սկսկել գիտնականներից, քանի որ նշածդ աշխատավարձը հենց նրանցն է, որը մեր երկրի (բարձրագույն էլիտայի) մեծագույն շնորհն է նրանց կատարած աշխատանքի դիմաց… Հաճույքով կհուրընկալեիք քեզ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում…
Շնորհակալ եմ շա~տ:
Հ.Գ. Խոստանում եմ՝ հենց մի լավ աշխատանք գտա ժուռնալիստիկայի ասպարեզում, առաջինը Ձեզ մոտ եմ գալու
Կեցցեք…