Տենց էլ չհասկացա, թե էս կյանքը ինչի ա էսպե՜ս, էսպե՜ս… դե էսպե՜ս էլի…
Հավատալ ու սպասել, անվերջ սպասել, ընկնել ու չբարձրանալ…. բայց մեկ ա` հավատալ ու սպասել: Նպատակներ ու ցանկություններ ունենալ ու հույսը դնել ոչ թե Աստծո, այլ տիեզերքի ինչ-որ անհասկանալի ձգողական ուժերի քմահաճության վրա… Կարծես տիեզերքը պարտավոր է իրականացնել մեր բոլորի երազանքները… Բայց դա ոչ մեկի չի հուզում: Գիտության նորագույն ճիչերից հետո նորաձևը հիմա տիեզերքին հավատալն ու աղոթելն է….
Տենց էլ չհասկացա ինքնախաբեության ուժը, մարդկանց ավելորդ հույսեր տալու իմաստը… Ու ո՞վ է կրելու պատասխանատվությունը խաբված հույսերի ու սպասումների…Երևի էլի տիեզերքը…. Իսկ ո՞վ է ստեղծել տիեզերքը… Ո՞վ է երաշխավորում տիեզերք ուղարկված մեր երազանքների բարեհաջող իրականացումը… Բայդ դա կարևոր չի, կարևորը` ինքնախաբեության չափաբաժինն է… Խաբիր ինքդ քեզ այնքան հաճախ, մինչ որ տիեզերքը կբարեհաճի լսել ու ի կատար ածել պահածդ երազանքները:
Բա չէ՜, Աստված, Քրիստոս, ֆլան-ֆստան… Հիմա այլևս նորաձև ու հարգի չէ Աստծուն աղոթելն ու նրա վրա հույս դնելը: Հիմա պիտի տիեզերքի նկարներ կախենք եկեղեցուց ու մոմեր վառենք միմիայն տիեզերքի համար… Բա չգիտեի՞ք, որ Աստծո ստեղծած տիեզերքն ավելի բարեհաճ է մեր հանդեպ, քան ինքը` Աստված…
«Օ՜, տեր իմ տիեզերք, տես ես ինչ լավ եմ ինքնախաբեությամբ զբաղել էս տարի, տես ինչքա՜ն շատ եմ դրական լիցքեր ուղարկել դեպի քեզ, դե ուղարկի իմ խնդրած լամբոռջինին…»:
Ու տիեզերքին հավատալը կդառնա այլընտրանք…Գուցե արդեն էդպիսի կրոն է՞լ ունենք:
Like this:
Like Loading...
Ապրես !!!
Շատ արդի թեմայա Շուշան ջան: Իրական Աստծուն թողած ընկել են մոգությունների, կախարդությունների ու աստղագուշակության հետևից:
Մերսիիիի, դու էլ ապրես !!!! Կինո էր է մոդա ընկել` ”The secret”…Դրանից հետո բոլորը սկսել են իրենց նվիրական երազանքներով տիեզերքի հետ կիսվել
Շուշ ջան ժամանակ ունենաս սա էլ կարդա, փորձել եմ գիտականորեն իմ հնարավորությունների չափ ապացուցել, կամ գոնե տեսություն առաջադրել, որ աստված իրոք կա
http://arxangelo.wordpress.com/2011/01/09/god-human-spirit/
Իսկ ինչ ես կարծում, որն էր Տիրոջ գերնպատակը` ստեղծել տիեզերքը, և նրա ինչ որ մի աննշան փոշեհատիկ հանդիսացող մոլորակում որպես կենդանության նշույլ, պարզապես բնակեցնել մարդուն, թե ստեղծել մարդուն իր կերպարանքով` որպես կենտրոնական գաղափար և նրա գոյության համար կերտել անվերջ ու վիթխարի խնդրահարույց մի միջավայր` տիեզերքը…
Էնքան դժվար ա խոսել սենց բաների մասին: Ես առհասարակ աշխատում եմ չմտածել ու բացատրություններ չփնտրել, թե ինչ, ոնց, երբ, որտեղ…Պարզապես հավատում եմ ու վերջ
Հեշտ ես գլուխդ ազատում…
Պարզապես չեմ ուզում գլուխս ծանրաբեռնել
Նորից զարմացրեց ինձ
: Պատահաբար ընկա այս բլոգի այս էջի վրա ու ցանկացա վերստին հարգանքներս ու շնորհավորանքներս փոխանցել «բլոգատիրոջը»
)). Հարգելի Շուշան, քո թույլատվությամբ Ձեր բլոգի անունը կուզեմ տեղադրել նաև իմ բլոգում: Հուսամ դեմ չեք լինի: Առարկության դեպքում կհեռացնեմ անմիջապես:
Շնորհակալ եմ շա~տ: Իհարկե դեմ չեմ լինի: Իսկ ինչու՞ Ձեր բլոգի լինքը չեք գրում: Գրեք, որ ես էլ ինձ մոտ ավելացնեմ
Իմ բլոգը հիմնականում պարունակում ա իմ և ընկերներիս գեղարվեստական ստեղծագորխությունները, ուստի շատ հետաքրքիր բաներ չեք գտնի, բայց եթե ցանկությունը կա, խնդրեմ… sarkavag.blogspot.com : Կանխավ շնորհակալ եմ. հուսամ Ձեր ժամանակից կտրամադրեք մեկնաբանություններ թողնելու համար
.
Անպայման
Vor mi qich METAFIZIKA usumnasireiq greluc araj, dzer bolor harceri patasxanner@ kgtneir hastat!!!!!
դե, ի~նչ արած, իմ բախտն էլ այսպես դասավորվեց :ՃՃՃՃ