Որովհետև ամեն ինչ բաժանված է արդեն…
Posted by on February 20, 2011
և աստղերը ,և արևը, և լուսինը:
ես գլխահակ եմ գալիս քեզ մոտ,
և ամաչում եմ սարսափելի,
որովհետև ամեն ինչ բաժանված է ու նվիրված:
Եվ այս բառերը՝ օտար արևներ,
և մերկ ծառերը, և քո կարոտը
անչափ տխուր են, անչափ հուսահատ,
որովհետև այս նամակը երբեք քեզ չի հասնելու,
որովհետև նորից քեզ փնտրելու եմ ամենուրեք,
գլխահակ քայլելու եմ նույն փողոցներով,
որովհետև ես սարսափելի ուշացած սիրահար եմ,
որովհետև ես ոչինչ չունեմ քեզ նվիրելու, որովհետև
ամեն ինչ բաժանված է ու նվիրված:
©Հովհաննես Գրիգորյան




Սիրտս լցվեց, գիտես, …
Ինչ հուզիչ էր … :’(
Փաստորեն ես միայնակ չեմ իմ տխրության մեջ, ցավալիյա
լավն էր…
շաաաատ լավն էր, ես կասեի շատերի սրտից էիր խոսում:Ճ
Ապրեսսսսսսսս…միայն թե “սրտից խոսացողը” ես չեմ, այլ հայ ժամանակակից գրող Հովհաննես Գրիգորյանը
Հուզիչ էր, բայց կարծում եմ, որ եթե ամեն ինչ բաժանված է, սերը կարող է ստեղծել նորը