Ոչ վաղ անցյալում, երբ ես դեռ երեխա էի, պարտաճանաչ կերպով գրում էի դպրոցում հանձնարարված բոլոր շարադրությունները: Էդ հիմա եմ ծուլացել, «անպետք» աղջիկ դարձել
Ահա, իմ պահարանային «պեղումներից» մեկի ժամանակ գտա տարիներ առաջ գրված մի շարադրություն` Հրաշքների մասին: Չեմ էլ հիշում, թե սա ինչ վաղեմություն ունի, բայց ասեմ, որ մտածողությունս այդքան էլ չի փոխվել: Այո, ես դեռ երեխա եմ
Ու քանի որ մոտենում է իմ սիրելի տոներից մեկը` Ամանորը, որն ինձ համար հրաշքների հավատալու ու մանկանալու լավագույն ժամանակահատվածն է, ասեցի` իմ դպրոցական շարադրությունը դնեմ էստեղ: Միևնույն է` վնաս չունի
Հրաշքներ լինում են, միայն նկատել է պետք: Կյանքը ինքը հրաշք է: Ամեն անգամ, երբ ինչ-որ մարդ է լույս աշխարհ գալիս, դա նման է մի մեծ հրաշքի: Շոկոլադն էլ է հրաշք: Չե՞ք հավատում: Բավական է շոկոլադ ուտելիս նայեք ինքներդ ձեզ հայելու մեջ և կհասկանաք, որ շոկոլադն իրականում մարդկության ստեղծած ամնաքաղցր հրաշքներից մեկն է: Բա պաղպաղակը~…
Մարդն էլ է հրաշք: Իհարկե, բոլորը չէ, միայն Աստծո կողմից արարված մարդիկ: Ճիշտ է, նրանք երբեմն չար են լինում, բայց բարի մարդիկ ավելի շատ են: Եթե դու բարի ես, քեզ համար չկան չար մարդիկ և հակառակը: Բարի լինելն էլ է հրաշք և բարություն անելը նույնպես:
Այս աշխարհում այնքան հրաշքներ կան, միայն նկատել է պետք: Հավատալը քիչ է: Պետք է ամեն տեղ, ամեն մանրուքի մեջ, ամեն վատի ու լավի մեջ հրաշք փնտրել: Հրաշք է հրաշք գտնելը: Հրաշք է հրաշքներին հավատալը:
Եվ ո՞նց է մտքովս անցել էդ տարիքում էսպիսի պաթետիկ ու վեհ բաների մասին գրել
Like this:
Like Loading...
Մեր օրերում մենք գնալով ավելի ու ավելի քիչ ենք զարմանում հրաշքներ տեսնելուց: Հարյուր տարի առաջ նման հրաշք գոյություն չուներ…
Այո…Մինչդեռ ինձ համար հասարակ ձյունն էլ է հրաշք` մանավանդ էս “անձյուն” ձմռանը…
ճիշտ է
Շուուուուշս, ամեն ամգամ, երբ դու քո պեղումներից հատվածներ ես գրում, ես համ ուրախանում եմ, համ էլ տխրում:Չ ՈՒրախանում եմ, որ սենց լավ բաներ ես գրել ու հիմա հրապարակելու հնարավորություն ունես, տխրում եմ, որովհետև իմերը չեմ պահել, հավեսով թափել եմ ժամանակին ու հիմա շաաաաաաաաաաաաաաաաաաաատ եմ ափսոսում……….
Դիան ջան, ափսոսալ պետք չի: Դու քո նոր ստեղծագործություններով փորձիր լրացնել էդ “բացը”
))))
i like it
իսկ որ դասարանում ? …. իսկ ես այդպես էլ չսովորեցի շարադրություն գրել…. Հրաշք է հրաշք գտնելը …շատ անկեղծ ես է~ իրոք ես հրաշքի նման գտել եմ հրաշք…..
Եթե ճիշտ եմ հիշում, ապա 4-րդ դասարանում
Du inqd el hrashq es, Shush jan
Շնորհակալ եմ, ո՜վ անծանոթ :Ճ
վաւը ին
Հը՞ն O_o