Մի օր իմ նյարդային բջիջները կհավաքվեն մի տեղ, կգցեն-կբռնեն, դավադրության պես մի բան կկազմակերպեն իմ դեմ` կամ կպայթեն կամ էլ պարզապես կթողնեն, կհեռանան
Չգիտես ինչի, վերջին տարբերակն ինձ ավելի ա դուր գալիս
Իմ խենթացած նեյրոններից մինչև քո հանդարտված նյարդային կծիկները ընդամենը մի շենք է բաժանում: Կարթնանամ, կհագնվեմ, կարգի կբերեմ ինձ, սուրճս կխմեմ ու դուրս կգամ տանից: Կքայլեմ բակով մեկ, կթեքվեմ աջ ու կշրջանցեմ ծաղկի խանութը, կողքին բանջարեղեն ու լոտո վաճառող կնոջը: Ճանապարհին կկանգնեմ կրպակի մոտ ու կգնեմ “Orbit” առանց շաքարի, էն կանաչից, իմ սիրածից, որ միշտ առնում եմ: Հետո կբարևեմ ու խոսքի կբռնեմ արևածաղիկ վաճառող Վեռա տատիի հետ…Հետո…հետո կմոտենամ ցայտաղբյուրին, ջուր կխմեմ, թեև ծարավ չեմ լինի, խորը շունչ կքաշեմ, ամբողջ բջիջներով կզգամ նոյեմբերյան ցուրտ օդն ու վերջապես կմտնեմ ձեր բակ:
Հիմա ձեր բակում եմ, ձեր շենքի մոտ: Մի քանի մետր էն կողմ եմ կանգնել: Վախենում եմ երևի..Դու նստած ես ընկերներիդ հետ, զրուցում եք, ծիծաղում… Բջջայինդ զանգում է: Չես պատասխանում: Նյարդային շարժումներ ես անում: Մի քանի րոպե անց ընկերներիդ հրաժեշտ ես տալիս ու մտնում ձեր շենք: Ահա և վերջ:
Իմ հանդարտված նյարդային կծիկներից դեպի քո խենթացած նեյրոններ մի ողջ ճանապարհ է բաժանում..
Like this:
7 bloggers like this post.
esor sax blognerum nuyn gaxtniqn ei tesnum, anxtir, inchica?
, che, iskakanic curta!!!
Իսկ ի՞նչ գաղտնիք?
qo gaxtniq@, vor@ tenc paypayelov pahum es
Հարց համար 1. Ի՞նչ գաղտնիք եմ ես փայփայում.
)))))))
Հարց համար 2. Ի՞նչ կապ ուներ իմ գաղտնիքը “esor sax blognerum nuyn gaxtniqn ei tesnum, anxtir” -ի հետ
Shush jan-
– nranq el ein … erevi vaxenum, eli chaskaca te xi ein … erevi … vaxenum, u taqun ein … erevi … vaxenum
harc Number 1 : multi-neyronayin gaxtniq – xi en … erevi … vaxenum? – tenc el chaskaca
harc Number 2 : multi-neyronayin kap uner asacs blogneri posteri het
Բան չհասկացա… Էդպես էլ պետք ա երևի
)))))))))))
ok
Ահա և վերջ: ։)
Շատ լավն էր: Կարեւորը հավեսով էր կարդացվում ու ուզում էի անընդհատ իմանայի հետո ինչ ա ըլնում: Հետաքրքիր ա, ինքը գիտի դրա մասին?
Շնորհակալ եմ շատ,Վահագ ջան:
Հ.Գ. Ինքը կիսահորինված կերպար ա, որը և կա, և չկա…
Բայց որ կարդում եմ, հիշում եմ Րաֆֆու գրածներից, որ սիրահարվածության պահեր ա նկարագրում: Ախր շաաաաաաաաաաաաաաաատ ա է դուրս գալիս:
Ահա և վերջ….
Վերջ? Չէ մի րոպե, ինչ վերջ? Ես, իսկապես չեմ հասկանում, թե դա ինչ վերջ է: Ամեն ինչ սխալ է, պետք է հետ տալ և ուղղել: Սպասեք մի րոպե….
Նյարդային շարժումներ ես անում: Մի քանի րոպե անց ընկերներիդ հրաժեշտ ես տալիս ու մտնում ձեր շենք: Ահա և վերջ:
Բայց հանկարծ դու դուրս ես գալիս ձեր շենքից : Պարզվում էի, որ բջջայինդ մոռացել էիր բակում, սեղանի վրա, այդ պատճառով էլ չէիր վերցնում: Գալիս ես, մոտենում ես, տեսնում ես ինձ, ահա և ես: Ահա և նոր սկիզբ
))
Երբեք չեմ սիրել վերջերը, ես միշտ սկզբի կողմնակից եմ եղել:))))
իսկ դու մի հավատա:)))))
Ու վերջ, հենց բոլորին դեմ, մի հավատա ու վերջ
Ok, Պայմանավորվեցինք
))))