Անգոյության ու անգործության ժամերիս միակ մխիթարությունն այն միտքն է, որ դու արժանի չէիր ինձ, որ մենք պարզապես դատապարտված էինք իրարից անջատ ապրելու…
Քեզ թերագնահատելն ու անընդհատ ինչ-որ մեկի հետ համեմատելը սկզբունքի պես մի բան է դարձել…Փնտրել ու գտնել այն մեկին, ով քեզանից լավն է, կյանքի իմաստի պես մի բան է արդեն….Քեզ փնովելն ու քո մեջ թերություններ փնտրելը հիմնական օրակարգ է վաղուց:
Միայնության օրերի սուտ մխիթարանք է` դու արժանի չէիր ինձ…Ինքնաքննադատման լավագույն տարբերակը` սխալ ընտրություն էի կատարել…
Քո մասին մտածելուց հրաժարվելը, քեզ չկարոտելը ինքնադատաստանի պես մի բան է…
Արդարացումներ չգտնելու միակ ճանապարհն ինքս ինձ մեղադրելն է, օրը տասն անգամ քո բնավորության գծերը կշեռքի նժարին դնելը. դու բարի ես, բայց ամաչկոտ , չափազանց լուրջ ես, բայց նաև կատակասեր , դու գեղեցիկ ես, չէ, դու գեղեցիկ չես…և հրեշտակ չես դու առանձնապես:
Ինքնախաբեություն է քո մասին վատ արտահայտվելը…
Like this:
3 bloggers like this post.
Դու էլ ապրես Մուշ ջան, հենց տենց էլ որոշել եմ: Սրանից հետո ինչքան գրառում անեմ, բոլորը “մերոնց ” նկարներով են լինելու
Դե շատ նկար ունեմ, բայց կեսն եմ քցում… նենց որ գրի ;Ճ
վայ ձեր տաղանդավոր ջանին մեռնեմ.. ապրեեեեք երեքդ էլ:
Меняем реки, страны, города… Иные двери… Новые года… А никуда нам от себя не деться, А если деться – только в никуда..