Նորից վեր եմ առնում գրիչս, թաթախում եմ հիվանդ, արյունոտված սրտիս մեջ և գրում եմ քեզ, Շուշիկ, մի քանի տող, գրում եմ ես` Ավետիք Իսահակյանս:
Ինչո՞ւ եմ գրում, ի՞նչ է ստիպում ինձ գրել.- սիրել- ես քեզ չեմ սիրում, ատել- ես քեզ չեմ ատում, բայց դու իմ հոգում կաս` որպես մի ծանր երազ, որպես մի
դժբախտություն, մի կոշմար. ես ուզում եմ քեզ հոշոտել, ես ուզում եմ քեզ հազար-հազար անգամ սպանել, սպանել, նորից սպանել, կենդանացնել` նորից սպանել. հավիտյան ապրել, և քեզ հավիտյան սպանել, բայց այդ չեմ կարող անել (անզոր եմ ես), ամբողջ էությունս բարի է…և որ ամենաողբալին է` ես դեռ քո ճիրաններում եմ. Ի՞նչ անեմ, ինչպե՞ս ազատվեմ. Երբեմն քեզ ատում եմ ծովաչափ, ծովաչափ, և երբեմն սիրում եմ և պատրաստ ոտքերդ համբուրելու, բայց որ հիշում եմ անցյալը, ես մրրիկ եմ դառնում:
Դու մի´ որոնիր այս տողերի մեջ որոշ միտք, որոշ իմաստ. Ես գրում եմ համարյա կիսախելագար, և մինչև մահս քեզ էլ ոչ մի տող գրելու չեմ, և աչերիդ նայելու չեմ, Աստվա´ծ է վկա. վերջին անգամ պիտի լամ քո առաջ և հայհոյեմ քեզ, հայհոյեմ,- հայհոյեմ քո բոլոր սրբությունները, որովհետև դու իմ սրբությունները պղծեցիր, որովհետև իմ ամենանվիրական սերը շան պես դուրս վռնդեցիր, որովհետև դու ինձ չարչարեցիր, նահատակեցիր` անսահմանորեն:
* * *
Բայց լալիս եմ հիմա, և սրտիցս արյուն է կաթում. գնա´, Շուշիկ, Աստված քեզ հետ, ապրի´ր քո երեխաների համար. ինձ մի´անիծիր. իմ անունս երբեք, երբեք մի´հիշիր և ոչ մի տեղ, և ոչ մի տեղ, ոչ մի մարդու մոտ. Աղաչում եմ քեզ. ինձ թաղիր քեզ համար հավիտյան, ինձ երբեք մի´նայիր. ազնիվ խոսք տուր այդպես վարվելու. ես թող բոլորովին չեղած, չծնված մարդ լինեմ քեզ համար: Հոգիս խորշում է, երբ մտածում եմ, որ երբեմն դու կմտաբերես ինձ. պետք չէ հիշել այն տաճարում մի ուրիշ Աստծո անուն, որին այդ տաճարը չի պաշտում, չի «հնազանդվում». չպետք է այդ տաճարում ուրիշ ձոնի սեղան ու պատկեր դրվի: Քո հոգու տաճարից թող ես լինեմ դուրս` ես օտար, չճանաչված եմ այդտեղ…
ԱՂԱՉՈՒՄ ԵՄ ՔԵԶ…
ԵՍ ԷԼ ԿՎԱՐՎԵՄ ՔԵԶ ՀԵՏ ԱՅԴՊԵՍ:
ԴՈՒ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԵՌԱ~Ր, ՄԵՌԱ~Ր…
ԱՐՏԱՍՎԵԼՈՎ ՀԱՄԲՈՒՐՈՒՄ ԵՄ ՔՈ ԳԵՐԵԶՄԱՆԸ
ԵՎ ՃԱՄՓԱ ԸՆԿՆՈՒՄ
ՆՈՐ ԱՍՏՎԱԾ ԳՏՆԵԼՈՒ…
Ավետիք, 1904 թ.
Like this:
Like Loading...
Սիրուն ա… Շաաաատ..
Վառեց…
Բարև Շուշան: Ահա իմ նամակներից մեկը որը ես գրել եմ իմ սիրած էակին: Եթե կգտնես որ այնքան էլ գեղեցիկ չի կարող ես մաքրել:
Կարևորը որ իրական տղմարդը նման նամակներ է գրել է իրական կնոջը հինգ տարի շարունակ ու մնացել է միայնակ իր անպատասխան սիրո հետ:
Заберу я тебя в тепло и уют, туда, где не будет лишнего шума, где можно будет спокойно дышать – в мои обятия. Прижму тебе к моему сердцу и ты почувствуешь его тревожное биение. Оно так рвется из за радости твоей близости. Прижму мое лицо к твоим волосам и подышу тебя как аромат утренниых красных роз с алмазными каплями росы на нежных лепестках. Тебе в бездонной глубине моего сердца ждет теплота и ласка, любовь и блаженство, свободный полет в бесконечность моих мечтей. Ты там будешь царицей моих мыслей и желаний. Наши жизни сплетутся как две яркие лучи света в бездне тьми. Ты спасительный свет моей безвестной дороги, ты божественный луч моей жизни. Ты мой очаг вечно живой.
Խոսքեր չկան, շա~տ գեղեցիկ էր: Ափսոս, որ նա, ում ուղղված են եղել Ձեր նամակները, չի կարողացել հասկանալ ու զգալ այդ ամենը
Գուցե նա էլ ուրիշին է այդպես սիրել, չգիտեմ: Ու հիմա երկուսս էլ միայնակ ենք: Ու իրարից հազարավոր կիլոմետրեր հեռու:
Շնորհակալություն Շուշան ջան դրական արձագանքիդ համար:
arajin ser, arajin hiastaputyun 17 tarekan :’(
շատ գեղեցիկ է գրված ու այնքան անկեղծ պայքար կա… շնորհակալություն Շուշան ջան, որ հնարավորություն ունեցանք զգալ Ավետիք Իսահակյանի անհատական զգացմունքները…