Օրացույց
Արխիվ
Խորագրեր
Բոլորովին վերջերս
Ամենաընթերցվածը
- Դատարկ լռություն
- Փորձարկում ենք նորաձևության վերջին ճիչերը :)
- Ավետիք Իսահակյանի նամակը իր միակ սիրուն`Շուշանիկին
- Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ...
- Տարեդարձ է այսօր :)
- Այսուհետև ինձ համար շատ կարևոր մի օր :)
- Մի աշխատավորի պատմություն :)))
- Տերյանի ու իմ ծննդյան մասին ;)
- Ամենակարևոր բաները
- Միասնական քննություններ. գիտելիքների ստուգում, թե...?




Ասում են, լռությունն ավելի պերճախոս է… Երբ լռում են շուրթերը, մտքերն են խոսում, խաչաձևվում են հայացքները և փոթորկվում են սրտերը: Երբ լռում է աղմուկը, մենք սկսում ենք լսել մեր սրտի տրոփյունը, երբ խաղաղվում է օվկիանոսը, մեզ են հասնում նրա խորքում պատսպարված խորհրդավոր արարածների լողակների ճողփյունը, երբ ցրվում են փոթորկածին ամպերը, մեզ է հասնում տիեզերքի կաղարդական աստղային ողջույնը, երբ քնում է աղմկոտ երեխան, մենք լսում ենք նրա շնչառությունը… Եթե չլիներ լռությունը, չէր ծնվի զգացմունքների լեզուն, չէին սիրի ոչ ձեռքերը, ոչ աչքերը, ոչ էլ սրտերը… Չէին լինի խաղաղ ու երանավետ մտքերը,խորհրդավոր ինքնամփոփ ժպիտները: Դու նախընտրում ես աղմուկը, ուրեմն փախչում ես լռությունից, փախչում ես սրտիդ ձայնից, մանկան շնչառությունից ու տիեզերքի խորհրդավոր ողջույնից… Եթե փախչում ես աղմուկից, ուրեմն երկխոսություն ունես քո սրտի կամ… խղճիդ հետ… Երբ փախչում ես դատարկությունից, ուրեմն ապրում ես քո սրտի ու այս աղմկոտ աշխարհի հետ… Ուրեմն ապրում ես…
Այո, լռությունը երբեմն պերճախոս է լինում…
Իսկ ես հավատում եմ, որ լռություն երբեք չի լինում, երբեք, ոչ մի տեղ ու ոչ մի անգամ…Էնտեղ, որտեղ կա տարածություն, լռությունն անհնարին է… Ու գալիս ա մի պահ, որ հավատում ես, որ ամենաիսկական լռությունն ա ներսումդ, հետո ցավի գնով հայտնաբերում ես, որ ոչ մի լռություն էլ չկա…Շարունակվող ու սպանող աղմուկ ա համատարած…. Սիրուն էր Շուշան ջան …Շնորհակալ եմ
ու էդ ժամանակ սկսում էս երազել լռության մասին, որովհետև արդեն հոգնել ես էդ համատարած աղմուկից…
Հ.Գ. Քեզ էլ մերսի,Լուս ջան, որ այ սենց սիրուն մեկնաբանություններ էս անում
Քո լռությունը սառնություն է առաջացնում մեջս, և ես հասկանում եմ, թե ինչ ասել է մրսել մենությունից։
Չեմուզում հավատալ, որ խաղում էիր. չնայած կարող եմ և փաստել, որ եթե այդպեսէլ է, ապա դա քեզ մոտ հիանալի էր ստացվում։ Իսկ ես՝ դյուրահավատս, ծառիցպոկված տերևի պես ծվարեցի քամու թևերին՝ կարծելով, թե կանգառում ինձապահովություն է սպասվում, վստահություն և նվիրվածություն։ Դու թարմությանքո ջերմ շնչով կարողացար սառցալեռս տեղաշարժել։ Նույնիսկ երբ ուզում էիմտածել «հետո»-ի մասին, վախենում էի ջրհեղեղից. տաքությունդ աստիճանաբարվարակիչ էր դառնում։
Մինչ քեզ հանդիպելը չգիտեի (խոստովանեմ անկեղծ),որ ջերմությունը վարակիչ է։ Հիմա եմ հասկանում, որ դրա հակառակ երևույթնահավոր ցավալի է. սառնությամբ վարակվելիս հոգուս նուրբ թերթիկները ճաք ենտալիս, և նվաղում է ձայնը բողոքիս։ Ես անզոր եմ անգամ բողոքել, քանզիանորոշությամբ գոլորշիապատ է դարձել հոգիս։
Հոգի՜ս… հիմա, երբմտածում եմ, որ կարող են և սուտ լինել այն բառերը, թե հոգիս սիրեցիր,զգում եմ՝ ինչը կարող է անհավասարակշիռ դարձնել ինձ ու մղել անմտության։
WOW !!!!!! Առաջինը էս եկավ մտքիս
Հ.Գ. հիանալի մեկնաբանություն էր !!!!!