Օրացույց
Արխիվ
Խորագրեր
Բոլորովին վերջերս
Ամենաընթերցվածը
- Իմ փոշոտ ու կավճոտ մանկության մասին
- Դատարկ լռություն
- Ավետիք Իսահակյանի նամակը իր միակ սիրուն`Շուշանիկին
- Աղջկա ականջին (via Ֆեդերիկո Գարսիա Լորկա):Ճ
- Սերը ժանտախտի օրերին
- Այո, հենց սա է սերը
- Թե որ ջանդամներն է հասել ինտերնետը...
- Հրաշքներ լինում են կամ պատմություն մի շարադրության մասին
- Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ...
- Միասնական քննություններ. գիտելիքների ստուգում, թե...?




Եվ տոթից թմբիրի մեջ խորասուզված ուղեղում տրոփում է լոկ մի միտք… Անուրջ ավելի ճիշտ… Թարմ օդի անուրջը… Թարմ օդը սակայն թարմ օդ է, որքան ցանկալի, այնքան անմատչելի, որքան անհրաժեշտ, այնքան անհասանելի: Նա նման է հպարտ գեղեցկուհու, որը կարող է սիրել մեծ սիրով և նվիրվել անմնացորդ, սակայն երբեք առաջինը չի ակնարկի դրա մասին: Ոչ, թարմ օդը չի գա, նա կմնա դրսում, նա կհետևի քեզ այնտեղից, կխնդրի, կաղերսի հոգու հորքում, որ ներս հրավիրես իրեն, ակնարկես գոնե… Ու ինքը կգա, կգա իր միջերկրյածովյան թարմությամբ, կբերի իր հետ անծայրածիր ծովի անծանոթ ու կախարդական բույրը ու կգուրգուրի քեզ իր երկար ամբարված քնքշությամբ… Բայց դու միայն անրջում ես.. Շոգ է քեզ մոտ, շատ շոգ: Եվ նա մեխել է քեզ այդտեղ, առել իր զազրելի գիրկը ու թողել անուրջներում… Թարմ օդը քո կողքին է, մի կողմ քաշիր միայն վարագույրը: Մի սպասիր նրա գալուստին… Նա չի գա, նա նման է հպարտ գեղեցկուհու..
SS En SUPER!!!!!