Օրացույց
Արխիվ
Խորագրեր
Բոլորովին վերջերս
Ամենաընթերցվածը
- Իմ փոշոտ ու կավճոտ մանկության մասին
- Ավետիք Իսահակյանի նամակը իր միակ սիրուն`Շուշանիկին
- Դատարկ լռություն
- Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ...
- Հրաշքներ լինում են կամ պատմություն մի շարադրության մասին
- Աղջկա ականջին (via Ֆեդերիկո Գարսիա Լորկա):Ճ
- Սերը ժանտախտի օրերին
- Այո, հենց սա է սերը
- Փորձարկում ենք նորաձևության վերջին ճիչերը :)
- Միայնության հարյուր տարիները կամ նորից Մարկես





chisht a amen inch ira chapn uni u sahmann,ev i vercho amen inch chpi mech a gexecik,byac sirun im karciqov sirun chi erb axchikn qo dzevov asac nmanatip patasxaner a talis,gexecik chi ditvi! ARHAMARANQ .. amenaujex patasxann a vor kara mard ta
Չեմ կարծում:Նոռմալ մարդը երբեք չի կարող անտարբեր լինել իրեն հասցված անտեղի վիրավորանքի հանդեպ: Նորից եմ ասում`չեմ պատրաստվում ժամանակին որոշ հիմարների սահմանած հիմար կանոններին ու նորմերին զոհ գնալով վերածվել կիսամարդու, որովհետև մարդը լիարժեք չի կարող լինել,եթե չի կարողանում պաշտպանել ինքն իրեն..
es chishtn asac qo gracin meknabaneci vor AXCHKAn sirunu vayel chi lini ichnel cacr makardaki u nmanatip barer oktagorci,isk du @nddanrapes mardu masin sksecir xosal,asem es viravoranqin antarber chem karox linel,ete bann iharke hasnum a dran,erkrordn ete tariqov mard indz andznakan viravoranq hascni patasxann kstana,uxaki axchka pahom em asum sirun chi ditvi ………
ինչի աղջիկը մարդ չի?
համաձայն եմ, որ սազական չի, բայց…..
che de mard a axchikn el a mard,u amen mard ira inqnasirutyunn u arjanapatvutyunn uni,u naev iravunq uni dranq pashtpanelu,uxaki da im andznakan karciqn a vor axchhkan vayel a arhamaranqn ,vor te vorch patshach barer ogtagorci , u im karciqov haskacox mardu hamar arhamaranqic en yan el viravoranq chka ….
դու խոսում ես նորմալ մարդկանց մասին, ովքեր իրոք կարող են վիրավորվել արհամարհանքից, բայց կյանքիս մեջ այնպիսի մարդկանց եմ հանդիպել,որոնց համար արհամարհանքը թուլության նշան ա, էտ մարդկանց հետ պիտի իրենց լեզվով խոսես:
bayc du kxosas et lezvov iranc het hm ???
դե, ինչպես ասում են` ասելը մի բան է, անելը`մի բան…Հստակ չեմ կարող պատասխանել: Գուցե, եթե շատ ջղայնանամ, ոնց որ էս նյութս գրելուց
))))))) երևի
de ha misht el tenc a,aseln hesht a tvum,u mek el koxqic nayeln el a hesht tvum,:),de cankanum em vor bann chhasni dran vor ases,arachan@ tuyl chtas,erkrordn el vor tgetnern linen inch vor ban asen,hishes es gract u patasxan tas …sepakan hangstutyan hamar
Մերսի շատ, ես էլ եմ հույսով
xndrem
Սիրելի Շուշան,պատկերացրու ես տարիքով զգալիորեն մեծ եմ քեզանից և բնականաբար անցել եմ ճանապարհը, որն անցնում ես դու այժմ: Ես իհարկե չեմ պատրաստվում ստանձնել բարոյախոսի դեր,սակայն քու բարձրացրած թեմայի վերաբերյալ կուզեի որոշ մեկնաբանություններ անել: Նախ,իհարկե շատ տհաճ է, երբ տարիքով և դիրքով անձնավորությունը, ինչպիսին դասախոսն է, իրեն թույլ է տալիս ոչ կոռեկտ պահվածք և դասավանդվող առարկային տիրապետելու ցածր ունակություն: Բնականաբար, դա բացասական արձագանք է ստանում ուսանողների շրջանում և տրամադրում հակազդեցության: Դա հետ մեկտեղ, ես միշտ պատկերացրել եմ, որ ժամանակակից ինտելեկտուալ երիտասարդ աղջիկը առաջին հերթին պետք է զգտի Լեդիի կերպարին և այդ իմիջի ստեղծումը պետք է իրագործվի ամենօրյա զգոն պահվածքով: Նրբակիրթ պահվածքը և նրբանկատությունը, բարձր ճաշակը, իրավիճակին ճիշտ և գեղեցիկ արձագանքումը, մարդկանց ցավի նկատմամբ զգայունությունը և նուրբ հոմորի ու մեծահոգության զուգակցումը այդ կերպարի անբաժան մասը պետք է կազմեն: Բարզ է, որ իսկական Լեդին երբեք թույլ չի տա, որպեսզի իրեն վիրավորեն, սակայն նրա արձագանքը միշտ պետք է լինի համապատասխան իր բարձր դիրքին, իսկ հիմնական ջանքերը պետք է ուղղված լինեն այդպիսի վիրավորանքների հնարավորության կանխարգելմանը` ճիշտ և վսեմ պահվածքի շնորհիվ: Սիրելի Լեդի,շնորհակալ եմ, որ ինձ ունկնդրեցիր…
իսկ եթե ես հոգնել եմ էտ լեդիի կերպարից? Տեսեք`Դուք էլ եք նշում կանոններ, որոնց պարտադիր կերպով պետք է հետևեն լեդիները, իսկ ով է գրել այդ կանոնները?Գուցե ինձ համար լեդի լինելու ուրիշ շատ տարբերակներ էլ կան:Ես ինքս ատում եմ կոպիտ,’տղամարդավարի’ աղջիկներին ու չեմ սիրում քո ասած դատարկամիտ լեդիներին, ովքեր բացի գժոտ սումչկեքից ու գլյանցվի ժուռնալներից ոչ մի հետաքրքրություն չունեն էս կյանքում:
P.S. Ամեն մեկն ունի իր պատկերացումները կանացիության վերաբերյալ: Երևի Ձեր մեկնաբանության մեջ նկարագրել եք կնոջ Ձեր իդեալը, բայց միթե այդ իդեալը բոլորի համար նույնը պետք է լինի?
Գիտես, Շուշան, ես չէի ուզենա, որ բարբիները և կոկետուհիները շփոթվեին իսկական Լեդիների հետ, քանի որ, իրոք Իսկական Լեդին պետք է հանդիսանա ամեն մի իսկական տղամարդու համար կնոջ իդեալ: Լեդին իր դաստիարակությամբ և խառվածքով չի կարող լինել դատարկամիտ և սնապանծ: Իսկական լեդին, իմ խորին համոզմամբ նա է, ով բարձր հասարակության մեջ իրեն արժանավայել պահելով հանդերձ, փողոցում անկեղծ կարեկցանքով է լցվում ցրտից դողացող անօթևանի հանդեպ և ծածկելով նրան իր մուշտակով, չի խորշում մաքրությունից փայլող իր ավտոմեքենայով տեղափոխել նրան տաք օթևան և թեյ հյուրասիրել, նա է, ով հավասարապես հիանում և հուզվում է ինչպես կախարդական մայրամուտի պատկերով, այնպես էլ արտասվում սպանված թռչունի համար, նա է, ով մշակութային երեկույթների ժամանակ հանրությանը և արվեստի գործիչներին շլացնելով հանդերձ իր բարձրաճաշակ հանդերձով ու արվեստի ու գրականության խորը իմացությամբ, պատերազմական շեփորների առաջին իսկ շառաչին արձագանքում է նրանով, որ լքում է իր փափուկ կյանքն ու մեկնում մարտադաշտ` խոնավ վրանում վիրավորների ցավը կարեկցաբար մեղմելու, կամ առանց հասարակական հնչեղություն ակնկալելու, գաղտագողի արյուն է հանձնում ինչ-ոչ արհավիրքի հետևանքով տուժածների համար… Այդպիսի կնոջը, ներեցեք, երբեք չեն փորձի վատաբանել, այլ կսիրեն ու կնվիրվեն…Այդպիսի կինը ուղենիշ է դառնում իր շրջապատում և փոքրիկ աղջիկները իրենց մայրիկներին սկսում են խոստովանել, որ ուզում են նմանվել նրան… Սա իհարկե իմ մոտեցումն է և իմ սուբյեկտիվ կարծիքը… Բայց, կարծում եմ, նման իմիջը և ոչ մի սկսնակ լրագրողի երբեք չէր հանգարի…
Էս ինչ գեղարվեստական գրքի ազդեցության տակ եք մնացել? Էտ բառարանային ամպագոռգոռ գեղարվեստա-արտահայտչական միջոցները որտեղից եք պեղել?
օյ, կարծես վարակվեցի:) Վերադարձեք իրականություն, թե չէ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, ասես իմ բլոգում հենց ինքը Տոլստոյն է քոմենթ գրում կամ էլ Դոստոյեվսկին
Իսկ որն է իրականությունը? Ինչպիսին պետք է լինի կնոջ իդեալը ըստ քեզ մեր ժամանակներում և մեր իրականության մեջ: Օգնեք ինձ հասկանալ, խնդրում եմ…
ես իդեալներ չունեմ ու պատրանքներով էլ չեմ ապրում, երբեք չեմ գծագրում մտքերումս ոչ միբան ու ոչ ոքի: Ես չգիտեմ, թե որն է իրականությունը, քանի որ ամեն մարդու համար դա միևնույնը լինել չի կարող, բայց իմ իրականության մեջ հաստատ չկան մաքրությունից փայլող մեքենաներով, կախարդական մայրամուտի պատկերից հուզվող, պատերազմական շեփորների առաջին իսկ շառաչին արձագանքող ու խոնավ վրանում վիրավորների ցավը մեղմող լեդիներ, ինչպես որ Դուք ասացիք:
Սիրելի Շուշան, իրականում ես բոլորովին էլ նպատակ չունեմ քննադատել, առավել ևս կարծիք պարտադրել, այնպես որ, խնդրում եմ իմ բոլոր քոմենտներին, ինչպես որ հասկացա, դուք, բլոգերներդ եք անվանում մեկնաբանությանը, վերաբերվել ազատ և չափազանց թեթև: Ի վերջո, ես սկսում եմ հասկանալ քո մոտեցումը, որը, պատկերացրու, ինձ համար ևս միանգամայն ընդունելի է: Ի վերջո, միայն կնոջը ընդհանրապես չճանաչող անձնավորությունը կարող է նրա հետ վիճել: Բայց այստեղ մի պարադոքս կա, կարծում եմ, իդեալներ չունեցող անձնավորությունը ավելի իռացիոնալ կյանքով է ապրում, քան այդպիսիք ունեցողը, թեև պետք էր ճիշտ կլիներ պնդել հակառակը: Եվ վերջում նշեմ, որ ես, ի տարբերություն քեզ, չարացած չեմ ո’չ ազնվազարմ լեդիների, ո’չ ,,բարբիների,, և ոչ էլ կոպիտ,’տղամարդավարի’ աղջիկների դեմ, իսկ քեզ նման մարտական տրամադրված և շեշտված ինքնավստահությամբ աղջիկները նույնիսկ դուր են գալիս:
ոչ մի խնդիր չկա, Դուք ընդամենը արտահայտում եք Ձեր կարծիքը,որի հետ ես կարող եմ համաձայնվել և չհամաձայնվել ու, եթե թեթև չնայեի քոմենթներին կամ վատ զգայի դրանցից, չէի հրապարակի դրանք իմ բլոգում:
P.S. ընդհանրապես չարացած չեմ է լեդիների ու բարբիների վրա
Իմ կարծիքով մեկնաբանություն գրողները` հատկապես SS EN-ն, իրոք իրականությունից շատ հեռու օրինակներ են բերում: Եվ եթե իրոք Դուք ունեք Ձեր մտքում այդպիսի իդեալներ, ուղղակի խորհուրդ կտայի վերադառնալ մեր կյանք: Էստեղ չկան ԱԶՆՎԱԶԱՐՄ ԼԵԴԻՆԵՐ:
Գուցե ես շատ հետամնաց եմ, բայց ազնվազարմ լեդիները մնացել են պապենական թվերում… :Ճ Ներկայիս կյանքում կան “ԳԼԱՄՈՒՌ”-ի տակ մնացաց աղջիկներ, ու կան սովորական աղջիկներ, ովքեր դասից գնում են աշխատանքի, հետո աշխատանքից հոգնած գնում են իրենց սիրելիի հետ հանդիպման, քայլում են Երևանի լուսավոր փողոցներով, ինչ-որ սրճարանում մի բաժակ սուրճ են վայելում, հետո գնում են տուն, զբաղվում տան գործերով, դասերով… ու տենց…
Ուղղակի ճիշտը ասենք, մեր իրականությունում Ձեր նշած Լեդիներին ոչ թե կհարգեն, այլ տղաները գրգռված կնայեն նրա վրա, որովհետև երբ նա իր ելեգանտ կոստյումը հագին կռանա անօթևանին ձեռք մեկնելու, նրա յուբչկայի տակից ներքնազգեստի մի ծայրը կերևա: Կամ կծիծաղեն վրան, եթե ներկայանա վաենկոմատ, ու ասի, որ ուզում է պատերազմ գնալ…
Էնպես որ, Շուշ ջան, մեջդ մի պահի: Եթե տեսնում ես, որ վիրավորանքդ անզսպելի աստիճանի ա հասնում, պարզապես տեղին բառերով պատասխանիր: Իսկ հայհոյելը հաստատ պետք չի…
Վայ,Վարդան ջան էս ինչ հավես օրինակ ես բերել:)))))) Շատ դիպուկ էր: Վերջապես ինչ-որ մեկն ինձ հասկացավ:
sireli Shushan es qo het liovin kamadzayn em… Bolor mecer@ misht hishecnum en irenc KOMUNISTI jamanakner@, aselov te araj eritasardner@ aysqan azat cher, ev hargum ein mecerin… isk hima miayn qnnadatum en mez… erb nranc hargum enq sksum en hayhoyel mez, isk menq stipvac zspum enq mer mtqer@… verj i verjo menq el enq uzum zrtahaytvel…