ԻՄ ՊԱՇՏԵԼԻ ՄԱՐԿԵՍԻՆ

ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ

Իմ պաշտելի Մարկես. Այն օրվանից, ինչ ձեռքս վերցրեցի քո ամենաճանաչված ու քեզ գլխապտույպ հաջողություն բերած գիրքը`<100 տարվա մենությունը>, այլևս չկարողացա ապրել առանց այդ գրքի…Մի տեսակ ուրիշ դարձա, երբ կարդացի քո ստեղծած այդ ուրիշ աշխարհի, զարմանահրաշ այդ Մակոնդոյի պատմությունը: Դու ինձ համար բացեցիր գրականության մի նոր ու հրաշալի գրադարան, ուր մեկ անգամ ոտք դնողը դատապարտված է հավերժ փակված մնալու այնտեղ: Բայց որքան հաճելի է փակված մնալ մի տեղ, ուր ժամանակն ու տարածությունը կորցնում են իրենց արժեքը, ուր մարդկային հարաբերությունները սոսկ հարաբերություններ չեն, ուր արցունքն ու ծիծաղը, տառապանքն ու երջանկությունը, զայրույթն ու անհոգությունը, չարն ու բարին փոխարինում են միմյանց վայրկյանների տարբերությամբ…

Իմ սիրելի Մարկես…Քո շնորհիվ ես ստեղծեցի իմ սեփական աշխարհը, կայացա որպես մարդ ու նաև որպես լրագրող: Ապրեցի, սիրեցի, տանջվեցի և  ուրախացա քո գրքերի հերոսների հետ: Չարացա, դժգոհեցի, երջանկացա ու ծիծաղեցի քո ստեղծած քաղաքներում: Թափառեցի, գտա, կորցրեցի  ու պահպանեցի իմ սերը քո  քաղաքների փողոցներում…Ես վերածնվեցի ու մահացա քո հերոսների հետ միասին…Խոսե Արկադիո, Խոսե Աուրելիանո, Միմի, Ռեբեկա, ՈՒրսուլա, Սանտիագո Նասար…Ախ այդ Նասարը. ես սիրահարվեցի Սանտիագոյին հենց առաջին վայրկյանից ու արտասվեցի, շաաաաաատ արտասվեցի, երբ կորցրեցի նրան…

Իմ պաշտելի ու իմ սիրելի Մարկես, ես ուզում եմ քեզ  պարզապես  ասել այն, ինչ չեմ ասել այս աշխարհում դեռ ոչ ոքի…ԻՄ ՊԱՇՏԵԼԻ ՄԱՐԿԵՍ, ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ…

About these ads

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 68 other followers

%d bloggers like this: