Շնորհավոր տոնդ, զինվոր…
Posted by on January 28, 2012
ՀՀ Ազգային բանակից ես մեծ եմ ընդամենը երկու տարով… Դեռ թարմ են 90-ականների վերջի հիշողությունները բանակի մասին: 98-99 թթ-ին, երբ պարի խմբակ էի գնում, հաճախ էինք խմբով համերգներ տալիս զորամասերում…
Լինում էր այնպես, որ զորմասից-զորամաս
տեղափոխվելիս երբեմն ստիպված էինք լինում գիշերել այնտեղ…
ՈՒ ես հիշում եմ խավարսերներով ու տարբեր տեսակի միջատներով լի սենյակները, որտեղ այդպես էլ չքնեցինք…Դե, երեխա էինք, այն էլ՝ աղջիկ: Վախեցանք: Գնացինք ավտոբուսի մեջ գիշերելու…
Հիշում եմ առավոտյան ճաշարանի հոտը, ձկան կանսերվան ու կլոր-կլոր կտրատած կարագը, որ այդպես էլ չկերանք…
Հիշում եմ զինվորների խանդավառությունը մեր խմբի տարիքով մեծ աղջիկներին տեսնելիս, նրանց շուրջ անվերջ պտտվելը, նրանցով հիանալը:
Սրանք բանակի հետ կապված 8-9 տարեկան աղջկա միակ հիշողություններն են, որ պահպանվել են մինչ օրս: Ոչինչ ավելի ես չգիտեմ և զարմանում եմ, թե զորամասում մեկ ժամ անգամ չանցկացրած մարդիկ ինչպե՞ս են կարողանում դատողություններ անել բանակի մասին….
Ինչևէ, այսօր ՀՀ Զինված ուժերի 20-ամյակն է և սրանով թող որ ոչ ամեն ինչ, բայց, այնուամենայնիվ, ինչ-որ բան ասված է:
Շնորհավոր տոնդ, զինվոր: Խաղաղ ու հպարտությամբ ծառայես հայրենիքիդ:
Գուշակ-մանուշակների, հեքիմների ու ժողովրդական միամտության մասին
Posted by on January 15, 2012
Ողջույն բոլորին: Այն, ինչի մասին այսօր կխոսեմ, վաղուց էի պատրաստվում գրել, բայց այդպես էլ չէի կարողանում ժամանակ գտնել…
Հիմա, երբ բարեկամներիցս մեկի հետ կատարված դեպքը ցնցեց մեր հարազատությանը, այ հիմա ես չեմ կարող լռել:
Սկսեմ ամենասկզբից: Արարատի Սուրենավան գյուղում մի մորաքույր ունեմ: Խեղճ ու կրակ գյուղացի են, պարզ ու հասարակ: Վեց տարի առաջ մորաքրոջս միակ տղան ամուսնանում է: Թվում է՝ ամեն ինչ լավ է. իսկապես սիրող զույգ, նորաստեղծ ընտանիք: Բայց տարիներն անցնում են, իսկ նրանք այդպես էլ չեն կարողանում երեխա ունենալ: Պարզվում է՝ կինը խնդիրներ ունի: Գալիս են Երևան՝ բուժվելու նպատակով:
1 տարի, 2 տարի, 3 տարի, 4 տարի…ոչ մի արդյունք: Ամենուր, սակայն, պնդում են, թե նրանք անպայման երեխա կունենան: Նրանք էլ՝ հավատով լի, սպասում են…Ամուսնությունից անցնում է 6 տարի…Դարձյալ ոչ մի նորություն: Այս 6 տարվա ընթացքում գրեթե ամեն միջոց փորձելով և արդյունքի չհասնելով, մորաքրոջս տղան ու իր կինը որոշում են դիմել ժողովրդական բժիշկների՝ այլ կերպ ասած՝ հեքիմների, օգնությանը…. և այստեղ է, որ սկսվում է ողջ աբսուրդը:
Չեղած ռոմանտիզմ :)
Posted by on January 5, 2012
Այ այսպիսի ռոմանտիկ տրամադրություն՝ այս էլ ինչքա՜ն ժամանակ է. միայն թե՝ ռոմանտիզմի ”օբյեկտը” չկա ու չկա
Հ.Գ. Տենց էլ չհասկացա, թե էդ անտերը, դե սերը էլի, երբ ու ոնց ա գալիս…բայց, եթե սեր լինի, կզգամ, չէ՞ :Ճ
Սիրեցի WordPress-ի նամակները ;)
Posted by on January 1, 2012
WordPress-ից նամակ եմ ստացել. ինձ ուզում ա ասած լինի, թե արդեն անցած՝ 2011 թվականին, բլոգս ինչ հաջողություններ ա գրանցել, ով ինչքան մեկնաբանություն ա թողել, որտեղ, երբ ու տենց
Հիմա ուզած-չուզած պիտի պոստեմ
(Նկարների վրա քլիք կանեք, որ մեծ չափերով տեսնեք):
Ասում ա՝ 2011-ին Օրագիր -ն ունեցել ա 87.000 pageview, 78 նոր գրառում (ամոթ ինձ), իսկ ամենաշատ այցելությունը եղել ա սեպտեմբերի 16-ին:
Ոչ թե Ամանորի, այլ տնավարի շնորհավորանք :)
Posted by on December 31, 2011
Շուտով՝ մի քանի ժամից, ողջ ազգն ընկնելու ա խոզաբդային աժիոտաժի մեջ (բացի ինձանից. մենք խոզի բուդ չենք դնում, ազնիվ բլոգերի խոսք
) ու էդ ժամանակ՝ էլ ի՜նչ շնորհավոր Ամանոր, ի՜նչ բարեմաղթանքներ…
Դրա համար ավել-պակաս չեմ շատախոսում, սուսուփուս շնորհավորում եմ ձեզ, աշխարհի ամենալավ ընթերցողներ ջան: Թող գալիք Վիշապի տարին կրակոտ, կրքոտ ու սիրառատ լինի (ես էլի նույն համոզմանն եմ, որ ամեն ինչի հիմքում սերն ա ընկած)
Դե, երջանկության, բարեկեցության ու փոխադարձ ջերմության մասին լռում եմ. էդ само собой ու պարտադիր default ռեժիմում պիտի դրված լինի
Դե, խմեցինք!
Հ.Գ. Իմ նկարն եմ դնում, որովհետև համացանցը ողողած էս christmas- ա -newyear-ային ֆոտոների մեջ ”տնավարի” ոչ մի նկար չգտա, որ հարմարեցնեմ իմ տնավարի շնորհավորանքին
Ամուսնանամ, որ մարդս ինձ պահի
Posted by on December 25, 2011
Զրույց Երևանի խանութներից մեկի վաճառողուհիների միջև.
-Աղջի, իմացա՞ր, Ա*****-ը հեսա ամուսնանում ա:
-Բա գործի գալու՞ ա:
-Ասել ա՝ հա:
-Ո՞նց, մարդ էլ ամուսնանա ու գործի գա: Ես ասում եմ՝ մեկի հետ շուտ ամուսնանամ, որ էլ չաշխատեմ, իսկ Ա*****-ը ամուսնանալուց հետո աշխատելու ա հա՞ նորից…
Զարմացած Հ.Գ. Փաստորեն քաղաքի աղջիկների մեջ դեռ կան այնպիսինները, որոնց մոտ էն կարծրատիպն ա իշխում, թե ամուսնանալուց հետո ”ոտքը տնից դուրս չպիտի հանեն ”, որը նույնն ա, թե՝ ”ամուսնանամ, որ մարդս ինձ պահի ”…
Ու մեկ ա hand made forever ;)
Posted by on December 19, 2011
Քանի որ էս ժամանակահատվածում առավել ակտուալ են Նոր տարվա բանծիկ-մանծիկների մասին պատմող, ”պատրաստիր ինքդ ”-ի ”ղայդա” գրառումները, ես էլ որոշեցի ”չառանձնանանալ ” ամբոխից ու մի գրառում անել հենց էդ մասին: Ու քանի որ ես Նոր տարվա ”զրթուզիբիլների” մոլի սիրահար եմ, ձեզ եմ ներկայացնում իմ կողմից պատրաստված Ամանորի այս տոնածառն ու մոմը:
Ի՞նչ է ձեզ հարկավոր՝ պատրաստելու համար նմանատիպ տոնածառ՝ Read more of this post
Ամանորի զեղչեր՝ անպատժելիության տեսքով
Posted by on December 14, 2011
Որոշել էի մի բարի գրառում անել, հենց այնպես, տրամադրության համար, էն էլ հիշեցի վերջերս համացանցում պտտվող լուրերն ու հասկացա, որ էս գորշ իրականության ֆոնին իմ ցանցառ ու անլուրջ գրառումները մի տեսակ ”չեն նայվի”: Ու սրանից բնավ չի հետևում, թե սույն գրառումը լի է լինելու նեգատիվ մտքերով….բնավ: Պարզապես առաջին հերթին որպես մարդ, հետո որպես լրագրող-բլոգգեր, ես իմ պարտքն եմ համարում անդրադառնալ էդ նորություններին, իրադարձություններին,…մի խոսքով՝ չստացվի այնպես, թե թքած ունեմ այն ամենի վրա, ինչը կատարվում է մեր շուրջ ու չստացվի նաև, թե տխուր ու նեգատիվ լուրերին անդրադառնալով ” վերքի վրա աղ եմ լցնում ”, լա՞վ…
Հիմա այսպես, օրերս Hetq-ում հրապարակվեց մի սարսափելի հոդված՝ սկեսրոջ ու ամուսնու կողմից դաժան հալածանքների ենթարկված աղջկա մասին: Լինելով չափից դուրս զգացմունքային, առաջին անգամ մինչև վերջ չկարողացա կարդալ….հետո հանգստացա, հավաքվեցի ու կարդացի….Ու էն, ինչ կարդացի՝ դուրս էր մարդկային երևակայության բոլոր սահմաններից: Հիմա մի կողմ դնենք էդ աղջկա ծեծուջարդի պատմությունը, փաստերը, մանրամասները…մի կողմ դնենք անգամ նույն այդ ծեծն իրականացրած ամուսնու՝ ազատության մեջ գտնվելու հանգամանքը….
Ես ուզում եմ հասկանալ, թե այդ ինչպե՞ս է պատահում, Read more of this post
Իսկ ես քեզ որոնել եմ…
Posted by on December 7, 2011
Իսկ երբ անջատված հեռուստացույցի պես քաղաքն է մարում,
և մի հերթական գիշեր փոխարինում է մի հերթական ցերեկվա,
դանդաղ լարում եմ զարթուցիչս հին
և սարսուռով խրվում երազներիս մեջ…
Երազներ, ուր ես ուժեղ եմ և ամենակարող,
անարգել անցնում եմ պատերի միջով
և, որն ամենակարևորն է, թեթևորեն սավառնում եմ օդում
և տեսնում եմ ամեն ինչ,
միայն քեզ չեմ տեսնում ոչ մի տեղ:
Իսկ ես քեզ որոնել եմ բոլոր գրքերի մեջ,
ուր աշխարհի ամենաուրախ քաղաքներն են ապրում,
ուր միայն հանդիպում են մարդիկ
և այլևս չեն բաժանվում:
Բայց դու չկայիր, չկայիր ոչ մի տեղ: Read more of this post
Մարկես or not Մարկես :)
Posted by on December 4, 2011
Ողջույն բոլորին :Ճ
Այսքան երկար ընդմիջումից հետո Շուշը դարձյալ ” եթերում ա ” :Ճ Որ համ բարևի բլոգի այցելուներին, այսինքն՝ հենց քեզ, որ հիմա հավանաբար դեմքի խորիմաստ արտահայտությամբ մի քանի վայրկյան ա՝ կարդում ես, որ տեսնես էլ ի՞նչ տազա բան ա ” բստրել” Շուշոն, իսկ վերջինս անընդհատ ձգձգում ա կուլմինացիոն պահը
, համ էլ, որ գրի մի բանի մասին, ինչն իրեն արդեն բավական երկար ժամանակ ա՝ հունից հանում ա….(և, սակայն, այս ի՞նչ երկար նախաբան էր, գրողը տանի :Ճ)
Երևի դու էլ ինձ պես ընթերցասեր լինելով (էս քննարկման ենթակա չի-իմ բլոգի այցելուներն ահավոր խելացի են, գրքասեր ու տենց :Ճ), նկատած կլինես
ինտերնետում լայն տարածում ստացած ”Մարկեսի հրաժեշտի նամակը” անունով թյուրիմացությունը…. Իսկ ինչու՞ թյուրիմացություն: Դե, որովհետև իրականում Մարկեսը նման բան չի գրել:
Բոլոր նրանք, ովքեր անգլերեն գիտեն, շուտ անցնեն այս հղումով՝ http://www.museumofhoaxes.com/marquez.html ու ծանոթանան այս պատմության իրական փաստերին, իսկ նրանց, ովքեր չեն կարող կարդալ ու հասկանալ անգլերեն տեքստը, ասեմ, որ ”հրաժեշտի նամակը ” կամ ” Խամաճիկը (մարիոնետկա) ” գրել է ոմն Ջոնի Վելչը:
Ես միանգամից հասկացա, որ Read more of this post







Կարծիքներ